«ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը պատրաստվում է օգտագործել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև առկա հակասությունները՝ ազգային հողի վրա ատելություն բորբոքելու համար։ Նախատեսվում է ներգրավել Ռուսաստանից վճարովի դասալիքների դիվերսիոն գործողությունները»,- ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Պետությունն ապրում է ոչ միայն հարկիվ, այլև՝ խղճիվ

Պետությունն ապրում է ոչ միայն հարկիվ, այլև՝ խղճիվ
08.01.2025 | 10:40

Եթե մաքս հավաքողը մաքսավոր ա, ուրեմն՝ հարկ հավաքողը հարկավոր ա։ Բան չունեմ ասելու՝ իհարկե հարկավոր ա, առանց հարկերի պետությու՞ն կլինի։ Բայց, ախր, հարկի-անհարկի հարկ հավաքելն էլ մի բան չի։ Հասկանում եմ՝ բյուջեին վիզ փոխ ա պետք, չի հասցնում իր բոլոր հարևան-բարեկամներին բավարարի, բայց ինչ լինում ա, էդ հարկամզիչ մեխանիզմն եք միացնում։ Չի՛ կարելի, չէ՞։

Հունվարի 1-ից էն անհատ ձեռներեցները, որոնք 5 տոկոս հարկ էին վճարում, վճարելու են 10 տոկոս։ Թվում ա, թե 5 տոկոսը քիչ ա, բայց եթե հաշվի առնենք, որ ոչ մի ծախս հաշվի չի առնվում, հաշիվը փոխվում ա ու լուրջ թիվ ա դառնում։

Ես ոչ տնտեսագետ եմ, ոչ էլ ֆինանսիստ, բայց մի բան գիտեմ՝ չի կարելի հարկը միանգամից կրկնապատկել, չի՛ կարելի։ Եթե անգամ դա արդարացված ա, հիմնավորված ա, պետք ա կամաց-կամաց անել։ Էդ նույնն ա, ինչ մարդու գլխացավը միանգամից երկու անգամ ուժեղանա։

Ի՜նձ ինչ, ես շուտով մենատնտես թոշակառու կլինեմ, բայց, ախր, ամեն մեկը չի, որ կարող ա տարիքը տենց արագ առաջ տալ։

Բա ի՞նչ անի։ Անհատ ձեռներեցը կդառնա անհայտ ձեռներեց ու կմիաձուլվի անհարկունակ բնակչությանը։ Հարկերը 5 տոկոսից կիջնեն 0 տոկոսի։ Ի՞նչ պիտի անեն հարկավորները։ Դե, անելու բան դեռ կա, օրինակ՝ կարելի ա հաջորդ օրենքով տարվա մեջ եռամսյակների թիվը երկու անգամ ավելացնել։ Ի՜նչ կա որ, չէ՞ որ ժամանակը հարաբերական ա։ Հիմա չորս եռամսյակ ա, կդարձնեն ութ եռամսյակ, ու էն անբաշարները որոնց չի հաջողվել անհետանալ, տարեկան ութ անգամ հարկ կվճարեն։ Հետո եռամսյակները կդարձնեն տասնվեց, երեսուներկու, վաթսունչորս ու էնքան կավելացնեն, մինչև ֆինանսական տարին դառնա լուսատարի, ու հարկ վճարողները գիշերային երկնքում պսպղացող աստղերի նման փայլուն ու անհասանելի դառնան։

Չի կարելի մոռանալ հայտնի խոսքը՝ պետությունն ապրում ա ոչ միայն հարկիվ, այլև՝ խղճիվ։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 9232

Մեկնաբանություններ