ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Զարմանալի չէ, որ ձախողված պետություն ենք

Զարմանալի չէ, որ ձախողված պետություն ենք
20.11.2024 | 16:16

Կարո՞ղ ես շենք կառուցել՝ առանց համապատասխան կրթություն և գիտելիք: Ոչ:

Կարո՞ղ ես մարդ բժշկել՝ առանց համապատասխան կրթություն և գիտելիք: Ոչ:

Կարո՞ղ ես փաստաբան լինել՝ առանց համապատասխան կրթություն և գիտելիք: Ոչ:

Կարո՞ղ ես հոգևորական լինել՝ առանց համապատասխան կրթություն և գիտելիք: Ոչ:

Կարո՞ղ ես… առանց համապատասխան կրթություն և գիտելիք: Ոչ:

Կարո՞ղ ես... Ոչ:

Իսկ կարո՞ղ ես հավակնել երկիր ղեկավարելու կամ փաստացի ղեկավարես՝ առանց համապատասխան կրթություն և գիտելիք. ԱՅՈ:

Հետևաբար, հեչ զարմանալի չէ, որ ձախողված պետություն ենք ու դեռ շարունակ ձախողվելու ենք:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 3095

Մեկնաբանություններ