Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գյումրին փորձադաշտն էր՝ չաշխատեց

Գյումրին փորձադաշտն էր՝ չաշխատեց
31.03.2025 | 18:02

Գյումրիում մի կարևոր բան էլ տեղի ունեցավ՝ ռեժիմի վերարտադրման պլանը չաշխատեց:

Դա ո՞րն է. ռեժիմը գիտի, որ, լավագույն դեպքում, 30 %-ի մոտ ձայն է հավաքելու նաև հանրապետական ընտրություններում, ուստի իր պլանն է «եվրոպամետներով»՝ իր գործիք կեղծ ընդդիմադիրներով, լրացնել պակասը: Գյումրին փորձադաշտն էր: Չաշխատեց:

Հանրապետական մակարդակում նրա գլխավոր «արևմտամետ» գործիքը (փաստացի՝ պրոթուրքական գործիքը) Արամ Սարգսյանի կուսակցությունն է, որ Գյումրիում գործադրված մանր-մունրների հետ, հավանաբար, հաջորդիվ հանրապետական ընտրություններին միասնաբար հանդես կգան:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 2107

Մեկնաբանություններ