Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ասում են...

Ասում են...
04.11.2008 | 00:00

... թե նոյեմբերի 4-ին կայանալիք ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների առիթով Հայաստանում Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Մարի Յովանովիչը մեր երկրի քաղաքական, տնտեսական ու հասարակական բոմոնդին հրավիրել է դեսպանատուն՝ նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հետևելու ընտրությունների ընթացքին։ Հրավերը կազմակերպվել է խտրականությունն իսպառ բացառելու ժողովրդավարական սկզբունքով. Միացյալ Նահանգների հաջորդ նախագահի ընտրությունների ընթացքին ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած կապուղիներով հետևելու լիարժեք հնարավորություն կունենան թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության ներկայացուցիչները։ Այստեղ են ասել՝ տե՛րդ մեռնի, գիտություն։

Դիտվել է՝ 6381

Մեկնաբանություններ