30.12.2018|
11:20
Հոլիվուդի գերաստղ Անջելինա Ջոլին ակնարկել է, որ ապագայում կարող է քաղաքականություն մտնել: BBС-ի ռադիոյի Today ծրագրին հարցազրույցում նա ասել է, որ 20 տարի առաջ կտրուկ կհերքեր այդ տարբերակը, բայց հիմա այդքան կատեգորիկ չէ: Անջելինա Ջոլին ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչն է փախստականների գործերով: