18.07.2017|
09:33
«Մեծ քսանյակի» (G-20) գագաթնաժողովի շրջանակներում, այնուամենայնիվ, տեղի ունեցավ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ-ի իր պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ, չնայած ՈՒկրաինայի ու Լեհաստանի լրատվամիջոցների չարախոսությանը: Այս երկու պատմական թշնամիները միջազգային տեղեկատվական դաշտը բառացիորեն հեղեղել էին հետևյալ տրամադրությամբ հրահրիչ հաղորդագրություններով. «ՈՒռա՜, Թրամփը հրաժարվել է Պուտինի հետ բանակցելուց»: