04.09.2016|
11:32
ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հաղորդեց, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների խորհրդակցություններ են անցկացվելու: Խոսքը հերթական հանդիպման մասին է, որ պարբերաբար անցկացվում է Վաշինգտոնում, Փարիզում ու Մոսկվայում: Հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման՝ երեք երկրների ջանքերի համակարգումն է: