ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

Հռոմի Պապը ներողություն է խնդրել մանկապիղծ հոգևորականների փոխարեն

Հռոմի Պապը ներողություն է խնդրել մանկապիղծ հոգևորականների փոխարեն
13.04.2014 | 15:31

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ներողություն է խնդրել կաթոլիկ եկեղեցու հոգևորականների կողմից երեխաների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգությունների համար: Երեխաների նկատմամբ բռնությունը Պապը համարել է «բարոյական ավերիչ հարված` հասցված եկեղեցու սպասավորների կողմից» և վստահեցրել է, որ այսուհետ կարող են կիրառվել պատժամիջոցներ:

Այս տարվա սկզբին Պապը լրացումներ է մտցրել Վատիկանի` երեխաների նկատմամբ բռնության մասին օրենքներում: Այդ փոփոխություններով ընդլայնվել է այն հասկացությունը, թե ինչը պետք է համարել հանցագործություն ընդդեմ անչափահասների:

Դիտվել է՝ 1451

Մեկնաբանություններ