Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Ասում են...

Ասում են...
06.05.2014 | 00:43

...թե այս օրերին ՀՀ վարչապետի մոտ լուրջ աշխատանքներ են տարվում նոր կառավարության ծրագրում «ուշագրավ» դրվագներ ներմուծելու առումով: Առաջիկայում կառավարությունը պետք է ծրագիր ներկայացնի ԱԺ-ին, որը, ինչպես նորանշանակ վարչապետն էր խոստանում, «կոնկրետ» է լինելու: Սակայն որոշակիությունն ավելի շատ լինելու է PR շրջանակում, ինչի պակաս այս օրերին ևս չի զգացվում: Ասում են, այս գործին լծվելու է նաև ԱԺ-ի հովիկաբրահամյանական թևը, որն ամեն քառօրյային պատվիրված հարցեր կհնչեցնի նույնչափ պատրաստված պատասխաններ ստանալու ակնկալիքով: Ի դեպ, այս քառօրյայում էլ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հազիվհազ վերջին րոպեների մեջ տեղավորվեց Սուքիաս Ավետիսյանը (որ նիստի ընթացքում «քչփչում» էր վարչապետի ականջին և նրանից ստանում «առաջադրանք») և Շիրակի խնդիրների մասին հարցրեց վարչապետին, որպեսզի ստանա պատասխան, թե կառավարությունը «լուրջ» զբաղվելու է մարզի խնդիրներով: Շոուն շարունակվում է:

Դիտվել է՝ 1681

Մեկնաբանություններ