«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

«Հանրությունը ստի ամենազգայուն դետեկտորն է»

«Հանրությունը ստի ամենազգայուն դետեկտորն է»
13.04.2018 | 08:28

Այս օրերին Երևանում անցկացվում է «Կոնտեքստ» մեդիա-մարաթոնը, որի շրջանակներում Ռուսաստանի հեղինակավոր լրատվամիջոցների լրագրողներ և հայաստանցի փորձագետներ, մեդիա դաշտի մասնագետներ իրենց փորձն են ներկայացնում հայաստանյան բուհերի լրագրության ֆակուլտետների ուսանողներին, լրագրությամբ հետաքրքրվող երիտասարդներին։
Հանդիպումներից մեկի ընթացքում քաղաքական բանավեճի հմտությունների, համոզման տեխնիկայի մասին խոսեց Անդրանիկ Մարգարյանի անվան ՀՀԿ քաղաքական դպրոցի գործադիր տնօրեն ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԸ։


Արդյոք մեր քաղաքական գործիչները հետաքրքրվու՞մ են քաղաքական բանավեճի նրբություններով, սեփական իմիջով, հանրությանը լավ ներկայանալու ձևերով` հարցրինք Հայկ Մամիջանյանին։ Ըստ նրա, գրեթե բոլոր քաղաքական գործիչներն այս կամ այն կերպ ուսումնասիրում են ներազդման, հոգեբանական և այլ տեխնիկաներ։ «Որոշ գործիչներ ունեն փորձագետներ, օգտվում են վերջիններիս խորհուրդներից, ոմանք իրենք են ինքնակրթությամբ զբաղվում։ Ամեն դեպքում, քաղաքական դիսկուրսի, դրա մատուցման, փաթեթավորման, ձևավորման մակարդակը Հայաստանում վերջին տարիներին զգալիորեն փոխվել է։ Դա նաև պայմանավորված է քաղաքացու՝ քաղաքական պրոդուկտն սպառողի պահանջների մեծացմամբ։ Մանավանդ երիտասարդները՝ որպես քաղաքական պրոդուկտ սպառող, շատ քմահաճ են, շատ յուրօրինակ և շատ յուրահատուկ ճաշակի տեր, ինչը պահանջում է նաև ադապտացում»։


Հետաքրքրվեցինք՝ ռուս և արևմտյան գործիչների հետ համեմատությանը մեր քաղաքական գործիչները դիմանու՞մ են։ «Ներազդման քաղաքական տեխնոլոգիաները խիստ առանձնահատուկ են՝ պայմանավորված հասարակության պահանջմունքներով։ Իհարկե, կան ունիվերսալ մեթոդներ, սակայն դրանք էլ պետք է հարմարեցվեն ըստ հասարակության։ Փառք Աստծո, Հայաստանում անցել են այն ժամանակները (դա 10-15 տարի առաջ էր), երբ վերցնում էին ռուսական, ուկրաինական կամ եվրոպական մոդելներ ու պարզապես կիրառում Հայաստանում՝ առանց հաշվի առնելու սոցիումի առանձնահատկությունները։ Ես համարում եմ, որ քաղաքական տեխնոլոգիան Հայաստանում բավականաչափ զարգացած է, և ներկապնակը, որ մենք տեսնում ենք քաղաքական դաշտում, նաև ներազդման տեսակետից, բավականին բարձր է»։


Ի՞նչ խորհուրդ կտա մեր զրուցակիցը քաղաքական գործիչներին հանրության հետ շփումներում. ինչպե՞ս իրենց դրսևորեն, որպեսզի հանրությունը նրանց դրական լույսի ներքո ընդունի։ Հայկ Մամիջանյանի հակիրճ խորհուրդը սա է՝ լինել այնպիսին, ինչպիսին կաս։ Եվ շատ ավելի լավ ու կարևոր է բարելավել սեփական անձը, մտածողությունն ու պարադիգմը, քան փոխել դրանց ներկայացման տարբերակները. «Հանրությունը ստի շատ լավ դետեկտոր է։ Թերևս ամենազգայուն։ Մանավանդ՝ հասարակական կարծիքը»։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3128

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ