Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
25.10.2019 | 00:03

Այս­պես է ա­սում Տեր Աստ­ված, որ ստեղ­ծեց եր­կին­քը և կանգ­նեց­րեց այն, հաս­տա­տեց եր­կիրն ու ա­մեն բան, ինչ կա նրա վրա, շունչ տվեց այն­տեղ գտն­վող մարդ­կանց, հո­գի` բո­լոր նրանց, ով­քեր ոտք են դնում երկ­րի վրա. «Ես` Տեր Աստ­վածս, ար­դա­րու­թյամբ կան­չե­ցի քեզ, բռ­նե­ցի քո աջ ձեռ­քից ու զո­րա­վոր դարձ­րի քեզ, իբրև ուխտ տվե­ցի քեզ ժո­ղովր­դին և իբրև լույս` հե­թա­նոս­նե­րին, որ­պես­զի կույ­րե­րի աչ­քե­րը բա­նաս և խա­վա­րի մեջ նս­տած կա­լա­նա­վոր­նե­րին հա­նես բան­տից ու զն­դա­նից։ Ես եմ Տեր Աստ­վա­ծը, սա է իմ ա­նու­նը, իմ փառ­քը ու­րի­շին չեմ տա, ոչ էլ քա­ջու­թյու­նը` կուռ­քե­րին»։


Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 42. 5-8

Դիտվել է՝ 2221

Մեկնաբանություններ