Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
12.11.2019 | 00:03

Դար­ձե՛ք ինձ մոտ, և կփրկ­վեք, դուք, որ ե­կել եք երկ­րի չորս ծա­գե­րից։ Ես եմ Աստ­վա­ծը, ու­րի­շը չկա։ Ան­ձովս եմ երդ­վում, որ ինչ էլ դուրս գա իմ բե­րա­նից` ար­դա­րու­թյուն է, և իմ խոս­քե­րը չեն եղծ­վե­լու։ Ա­մեն ծունկ ինձ է խո­նարհ­վե­լու, ա­մեն լե­զու Աստ­ծուն է խոս­տո­վա­նե­լու և ա­սե­լու, թե ար­դա­րու­թյունն ու փառ­քը նրա մի­ջո­ցով են գա­լու։ Եվ բո­լոր նրանք, ով­քեր ի­րենց ան­ձը բա­ժա­նե­լու են Աստ­ծուց, ա­մո­թով են մնա­լու։


Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 45. 22-24

Դիտվել է՝ 2306

Մեկնաբանություններ