Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Դժ­գոհ են Ռուս­տամ Բա­դա­ս­յա­նից

Դժ­գոհ են Ռուս­տամ Բա­դա­ս­յա­նից
23.06.2020 | 01:28
«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան՝ նա­խորդ շա­բաթ­վա ա­վար­տին տե­ղի ու­նե­ցած նիս­տի ժա­մա­նակ, ո­րին մաս­նակ­ցել է վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, օ­րա­կար­գում է ե­ղել նաև ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ռուս­տամ Բա­դա­սյա­նի հար­ցը: «Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ իմ­քայ­լա­կան­նե­րին խս­տա­գույնս ան­հան­գս­տաց­նում է այն հան­գա­ման­քը, որ դա­տաի­րա­վա­կան ո­լոր­տում իշ­խա­նու­թյու­նը մե­կը մյու­սից հետևից ձա­խո­ղում­ներ է գրան­ցում: «Ձա­խո­ղում աս­վա­ծը, ի­հար­կե, իշ­խա­նու­թյան դի­տան­կյու­նով է ձա­խո­ղում: «Իմ քայ­լի» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը որևէ կերպ «մար­սել» չեն կա­րո­ղա­նում ՀՀ երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի կա­լան­քի ձևի փո­փո­խու­թյու­նը, «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» կու­սակ­ցու­թյան ա­ռաջ­նորդ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին չկա­լա­նա­վո­րե­լու հան­գա­ման­քը, ինչ­պես նաև ՍԴ-ի մա­սով Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վից ոչ միան­շա­նակ, ինչ-որ տեղ ան­գամ քն­նա­դա­տող եզ­րա­կա­ցու­թյու­նը: Եվ­րո­պա­ցի­նե­րին հու­նից հա­նել է նաև այն հան­գա­ման­քը, որ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը, չս­պա­սե­լով հանձ­նա­ժո­ղո­վի եզ­րա­կա­ցու­թյա­նը, շր­ջա­նա­ռու­թյան մեջ են դրել ՍԴ-ի մա­սին նա­խա­գի­ծը»,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:
Ար­շա­լույս­նե­րը խա­ղաղ չեն նաև ԱԺ պե­տաի­րա­վա­կան հանձ­նա­ժո­ղո­վի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար: Իշ­խա­նու­թյան վեր­նա­խա­վը մե­ղադ­րա­կան հար­ցապն­դում­ներ է հղում պատ­գա­մա­վոր­նե­րին, թե ինչ­պես է ստաց­վում, որ օ­րեն­սդ­րա­կան գրե­թե ոչ մի նա­խա­ձեռ­նու­թյուն ա­ռանց քն­նա­դա­տու­թյան, սա­հուն չի անց­նում:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 13683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ