Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ինքնաթագադրված «թաղապետը»

Ինքնաթագադրված «թաղապետը»
25.01.2021 | 21:47

Պատերազմի օրերին Երևանի Կենտրոնի թաղապետի լիազորություններն իրացնող, Կենտրոն վ/շ-ի տեղակալ Արմեն Ազիզյանը նոյեմբերի 3-ին կարգադրություն է ստորագրել ու ինքն իրեն թաղապետ կարգել: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն է հրապարակել համապատասխան փաստաթուղթը, ինչին ծանոթանալով՝ տեղեկանում ենք՝ փոխթաղապետ Ազիզյանը թաղապաետի ԺՊ է նշանակել Արմեն Ազիզյանին, այսինքն՝ իրեն:

«Իրատեսի» հարցմանն ի պատասխան, թե ի՞նչ ընթացակարգով է փոխթաղապտետ Ազիզյանն իրեն թաղապետի լիազորություններով օժտելու մասին կարգարդրություն ստորագրել, քաղաքապետի մամուլի քարտուղարը նախ հորդորեց գրավոր հարցում ուղարկել, ապա հավելեց. «Կարող եմ ասել միայն, որ փաստաթուղթը վերաբերում է այն շրջանին, երբ Կենտրոն վ/շ ղեկավարը կամավորական ջոկատի կազմում մեկնում էր Արցախ»:
Մենք, իհարկե, բացատրություն ստանալու համար չենք պատրաստվում գրավոր հարցում ուղարկել: Պարզից էլ պարզ է՝ եթե կարգադրությունը տրամաբանական ու արդարացված լիներ, քաղքապետարանի ներկայացուցիչը կպատասխաներ անմիջապես (գուցե մի քանի ժամվա ընթացքում):
«Հին» Հայաստանում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինքնաթագադրման այս ակտը, վստահաբար, կանվաներ «բեսպրեդել», ու, գուցե, իր սրտի քաղաքապետ Հայկ Մարությանին գաղափար տար այս թեմայով մի նոր «կարգին» պատում նկարել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 84977

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ