Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Կան ժամկետներ՝ պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև. Նաիրի Հոխիկյան

Կան ժամկետներ՝ պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև. Նաիրի Հոխիկյան
06.07.2022 | 07:29

Ադրբեջանցիները մեծ արագությամբ շարունակում են նոր ճանապարհի կառուցումը, որը ՀՀ-ն պետք է որ միացնի Արցախի հետ։
Հիմա թշնամու շինարարական խմբերը աշխատում են Բերդաձորի Մեծշեն գյուղի տարածքում, որտեղ քանդել են նաև ճանապարհի կողքի մի քանի տներ։


Այսօր ինձ զանգահարեց Մեծշենի բնակիչ, Արցախի երեք պատերազմների մասնակից, հաշմանդամ, Մարտական խաչի ասպետ Վարուժան Նասիբյանը՝ նշելով, որ իր տունը ևս ուզում են քանդել, սակայն ինքը դեռևս կարողանում է դիմադրել՝ թույլ չտալով հողին հավասարեցնել իր սեփականությունը։
Վարուժանն ասում է՝ եթե կա գերակա շահ, և ամեն դեպքում Մեծշենով պիտի կառուցվի ճանապարհը, ապա ինքը պահանջում է իր տան փոխարեն նույն գյուղում՝ մոտակա թույլատրելի տարածքում կառուցել նոր տուն, սակայն պատասխանատու մարմինները որևէ հստակ պատասխան չեն տալիս, չեն երաշխավորում, որ Վարուժանը չի դառնա ևս մեկ տեղահանված՝ այս անգամ ոչ թե թշնամու, այլ հայրենակիցների ձեռքով։


Մեծշենում քանդման ենթակա է ճանապարհի կողքի 5 տուն, որոնք 500-ամյա եկեղեցու հարևանությամբ են։ Ադրբեջանցիները ի սկզբանե ցանկացել են եկեղեցին քանդել և լայնացնել ճանապարհը, սակայն տեղացիների պայքարի շնորհիվ հնարավոր է եղել պահպանել կառույցը։ Փոխարենը հարվածի տակ են ընկել բնակելի տները։ Քանդվել են 4 տները, Վարուժան Նասիբյանի դիմադրության արդյունքում դեռևս կանգուն է միայն նրա տունը։ Վարուժանը հենց Մեծշենում տուն է ուզում իր քանդվող տան փոխարեն։


Հայկական կողմը շտապում է օր առաջ քանդել տները և հարմար պայմաններ ստեղծել նոր ճանապարհի կառուցման համար։ Հստակ երևում է, որ կան ժամկետներ՝ պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ կրկին սովորական մարդկանց հաշվին։

Դիտվել է՝ 22304

Մեկնաբանություններ