Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Հույս ունեն «աճեցված հրեշի» ձեռքերով ռեգիոնալ խնդիրներ լուծել. Արա Պողոսյան

Հույս ունեն «աճեցված հրեշի» ձեռքերով ռեգիոնալ խնդիրներ լուծել. Արա Պողոսյան
01.09.2022 | 07:37

Ադրբեջանը փորձում է դառնալ տարածաշրջանի ամենառազմականացված և ամենահզոր բանակներից մեկն ունեցող երկիրը։ Սրանով Ադրբեջանը տեսանելի ու անտեսանելի բազմաթիվ խնդիրներ է փորձում լուծել։ Սակայն դրա հաշվին միայն Ադրբեջանը չի, որ խնդիրներ է լուծելու ապագայում, այլ՝ շահագրգիռ այլ պետություններ ևս:


Մեզ ուղղված խնդիրն այն է, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի նկատմամբ այնպիսի ռազմական գերակայություն ապահովել, որի պարագայում մի քանի հարյուրամյակ Հայաստանը կմնա տարածաշրջանում որպես «գաճաճ բանանային» պետություն։
Իհարկե, իմ տպավորությամբ՝ դրան օժանդակում են նաև այլ քողարկված և բացահայտ ֆակտորներ, որոնք ապագայում հույս ունեն «աճեցված հրեշի» ձեռքերով ռեգիոնալ խնդիրներ լուծել։ Սակայն Ադրբեջանը, ըստ երևույթին, իսկապես շուտ է ոգևորվել, ինչը միջնաժամկետ հեռանկարում կարող է առաջացնել Ադրբեջանի հովանավորների մոտ երկարաժամկետ ռազմավարական քայլերի փոփոխություն, որտեղ Ադրբեջանը կարող է «մեծ շախմատի տախտակի» վրա դառնալ սովորական «զինվոր», որին պետք է զոհաբերել։


Բայց այն չի զոհաբերվի, քանի դեռ նոր ռեգիոնալ հավակնորդ չլինի։ Իսկ նոր ռեգիոնալ հավակնորդը պետք է առնվազն այնքան վարպետորեն կարողանա խաղալ, որ «զինվորից» դառնա ո՛չ թե «նավակ», այլ առնվազն այնպիսի ֆիգուր, որը ոչ թե, ոգևորված երևութական հաջողությունից, իրեն «թագավոր» կերևակայի, այլև իրեն հենց «թագավոր» կճանաչեն։
Իսկ Հայաստանը տարածաշրջանում գոյատևելու միայն մեկ հնարավորություն և միջոց ունի` կարճաժամկետ հեռանկարում ռազմա-ստրատեգիական պարիտետ վերականգնելով, իսկ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում` ռազմա-ստրատեգիական գերազանցություն ապահովելով։ Սա, թերևս, միակ միջոցն է, որ Հայաստանը կարողանա տարածաշրջանում խաղաղ գոյություն ունենալ։


Մնացյալ բոլոր դեպքերում Հայաստանը, որպես պետություն, գնալու է կազմաքանդման և «գաճաճ բանանային» երկիր դառնալու՝ աղքատության անմրցելի մակարդակով և կիսաքանդ տնտեսությամբ:

Դիտվել է՝ 15379

Մեկնաբանություններ