Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եթե ինչ-որ մեկը փողոցով իշխանություն հանձնեց, ուրեմն, գործարկվել է 2018-ի սցենարը

Եթե ինչ-որ մեկը փողոցով իշխանություն հանձնեց, ուրեմն,  գործարկվել է 2018-ի սցենարը
22.02.2024 | 08:50

Եթե դուք ցանկանում եք որ որևէ բան փոխվի, պետք է մարդկանց, երիտասարդների հետ խոսել, բացատրել, ներկայացնել այն ամենը, ինչն իրականում տեղի է ունեցել, թե սրան ինչպես հանձնվեց իշխանությունը ու հատկապես՝ ինչու, ինչու մարդկանց խաբեցին, ինչու մարդիկ խաբվեցին, ինչ տեխնոլոգիաներով, օրինակներով, ինչ նպատակ ուներ այս ամենը, ինչու ենք մենք այսօր այս փուլում, և ինչ է մեզ սպասվում:

Սովորեք այն շրջանակներից, ովքեր դա արեցին ու «փափուկի ուժի» մասով շատ արդյունավետ են աշխատում տասնամյակներ շարունակ:

Այս ամենի մեջ ամենաբարդը այն է, որ այս գրառման հասցեատիրոջը բարդ է որոշելը. Անկասկած, դա ընդդիմությունը չէ, իսկ թե ովքե՞ր են, գուցե առանձին մարդի՞կ. Էն, որ դու էլ էդ պատասխանը չունես:

Մեզանում ամեն բան էսպես է. աղետից 5 չէ, այլ 3 է պակաս, մենք (և սա վերաբերում է նաև ինձ) դեռ ոչ մի քայլ, ոչ մի տնային աշխատանք, ոչ մի ադեկվատ, պրոֆի ու գործունակ թիմ չենք ստեղծել:

Ես չեմ ասում մեկ կամ երկու աղբյուրից սնվող ինչ-որ քաղաքական ճամբարափոխների ու իմիտատորների մասին:

Ռեգիոնը բաժանվելու է, ով կմնա, ումից ինչ կմնա՝ Աստված գիտի:

Դուք հետևանքնեի դեմ եք պայքարում, արմատն է պետք քոքահան անել՝ մեթաստազներով հանդերձ:

Բայց մինչ այդ թիմ պետք է ունենալ, որ լինի արժեքային ու սկզբունքային, գործունակ:

Իրականում պարզագույն բաներ եմ ասում, բայց անգամ դա չկա ու չունենք:

Հ.Գ. Այս գրառումը իշխանափոխության մասին չէ, իշխանությունը ՀՀ-ում երբեք փողոցով չի եղել ու չի լինելու. անգամ, եթե ինչ-որ մեկը մոտ ժամանակներս հանկարծ փողոցով իշխանություն հանձնեց, ուրեմն, գործարկվել է 2018-ի սցենարը՝ հակառակ ուղղությամբ:

Այս գրառումը այն մասին է, որ եթե մենք պետություն ունենալու ենք, պետք է փոխվել, իսկ փոխվել պետք էր դեռ վաղուց:

Ալեն Ղևոնդյան

Դիտվել է՝ 3277

Մեկնաբանություններ