Մայիսի 6-ի գիշերը տասնյակ ուկրաինական անօդաչու սարքեր մեկուկես ժամ փորձել են գրոհել Մոսկվան՝ հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ 19 անօդաչու թռչող սարքեր ոչնչացվել են ՀՕՊ ուժերի կողմից, երբ նրանք մոտենում էին քաղաքին։ Անօդաչուներից մեկի բեկորները հարվածել են Կաշիրսկոյե մայրուղում գտնվող ինը հարկանի բնակելի շենքին: Հարվածային ալիքը կոտրել է վերին հարկերի և ծաղկի խանութի պատուհանները։ «Նախնական տեղեկություններով՝ լուրջ ավերածություններ ու զոհեր չկան»,- նշել է Սոբյանինը։               
 

Հայկական կողմը մտահոգվելու ոչինչ չուներ, իսկ ադրբեջանական կողմը շարունակ ձգձգում էր գործընթացը

Հայկական կողմը մտահոգվելու ոչինչ չուներ, իսկ  ադրբեջանական կողմը շարունակ ձգձգում էր գործընթացը
24.12.2024 | 15:19

Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների փակագծերը վաղուց են բացվել, դրանք, ըստ էության, փակ էլ չեն եղել: Այդ հարցին նորովի անդրադառնալը խնդրահարույց է իրավական անվտանգության տեսանկյունից, այն ուղիղ ճանապարհ է՝ Հայկական կողմին անհիմն մեղադրանքներ ներկայացնելով հսկայական չափերի հասնող փոխհատուցում պահանջելու, ինչպես նաև Արցախի հարցը մեկընդմիշտ փակված համարելու թեզի հիմնավորվածության պատրանք ստեղծելու տեսանկյունից:

Այնուամենայնիվ, ի՞նչը կարող էր առնվազն աղոտ հիմք լինել բանակցություններում իբր Արցախը Ադրբեջանի կազմ վերադարձնելու ընկալման համար: Մեկ անգամ ևս ընդգծենք, որ մինչ այդ՝ 1990թ. դեկտեմբերի 10-ին, Արցախն արդեն անկախացել էր հանրաքվեի արդյունքներով, ինչը վիճարկում էր ադրբեջանական կողմը: Տարաձայնությունները բանակցությունների միջոցով հարթելու նկատառումով էլ ստեղծվեց Մինսկի խումբը, որի շրջանակներում և դրանից դուրս քննարկումները բացառապես ընթացել են Արցախի կարգավիճակը վերջնականապես հստակեցնելու իրավաքաղաքական եղանակներ ընտրելու ուղղությամբ, որոնք հանրությանը հայտնի են «փուլային» և «փաթեթային» անվանումներով: Երկու դեպքում էլ միանշանակ է եղել այն առանցքային հիմնադրույթը, որ Արցախը ոչ թե պարզապես վերադարձվում է նախկին կարգավիճակին, այլ պահպանվում է ստատուս-քվո, որի պարագայում կազմակերպվում է նոր հանրաքվե, ինչի արդյունքները բոլորի համար էլ ակնհայտ էին, մասնավորապես՝ հայկական կողմը մտահոգվելու ոչինչ չուներ, ուստի ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը: Հակառակ պարագայում ադրբեջանական կողմը վաղուց կհամաձայներ: Այսպիսով, նոր հանրաքվեի գաղափարը որևէ աղերս չուներ Արցախը իբր Ադրբեջանի կազմ վերադարձնելու հետ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 5966

Մեկնաբանություններ