Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ստով եկածը ճշմարտությամբ կզինաթափվի

Ստով եկածը ճշմարտությամբ կզինաթափվի
26.04.2025 | 13:00

Արևմտյան հասարակություններում, հատկապես ԱՄՆ-ում, որտեղ մեծ հաշվով չկա պատերազմի վտանգ, չկան թշնամական հայացքներով հարևաններ և այլն, կառավարության արդյունավետության ցուցիչ են հանդիսանում, օրինակ, էներգակիրների, պարենային ապրանքների, դիզվառելիքի գները, հարկերի ու տուրքերի դրույքաչափերը և այլ տնտեսական ֆակտորներ, որովհետև այդ պետություններն ինստիտուցիոնալ առումով առավել կայացած են, քան, օրինակ, հետխորհրդային երկրները։

Կարելի է ասել, որ ԱՄՆ-ում հարկատուն հերոս է, որովհետև հենց տնտեսական բաղադրիչն է այդ երկիրը դարձնում ինստիտուցիոնալ գերտերություն։

ԱՄԷ-ում գաղափարախոսությունը հերոս է «դարձնում» գործարարին։ Նույնն է նաև Սինգապուրում, Իսրայելում։

Հայաստանում չի կարող հերոս համարվել հարկատուն, քանի որ մեր երկրում հերոս է հայ զինվորը, սահմանապահը, «Արցախի հերոսը», «պետական սիմվոլներ» են Արցախը հայկական պահած երեք նախագահների ինստիտուտները, որովհետև արցախյան ազատամարտը մեր հաղթանակն է, որից էլ պետք է բխի մեր հետագա զարգացումն ու կայացումը որպես երկիր։

Ուրացման գնով հարկատուին հերոս դարձնել փորձող վարչապետը, ով կանխամտածված կերպով ներքաշվել է (եթե կուզեք՝ աշխարհաքաղաքական) դավադրության մեջ, հաստատ շփոթել է Արևելքն Արևմուտքի հետ։

Բնական է, որ կալանավայրերում իր ես-ը բացահայտած ամբոխապետը կգնար նման ռիսկի, քանի որ նա տեսակով հայ չէ, չի հասկանում հայի մտածելակերպի առանձնահատկությունը։

Նիկոլ տեսակը միշտ եղել է քիչ մեր հասարակության մեջ. այլ հարց է, որ տարբեր մանիպուլյացիաներով (ի դեպ, տարիներով աշխատել են այդ ուղղությամբ) դեռևս իշխանության դե ֆակտո կրողն են։

Հասարակության զայրույթի աճող տեմպերը խոսում են հենց այն մասին, որ Նիկոլը շփոթել է հասարակությունը՝ գուցե դիտմամբ. փաստացի նա չի մարսել, չի մարսում և չի մարսելու «Արցախը»։

«Արցախի հարցը փակված չէ, ավելին, այն հանդիսանում է Հայկական հարցի անբաժանելի մասը» թեզն այսօր գերիշխող է ՀՀ ներքաղաքական օրակարգերում, և սա պարզ ճշմարտություն է։

Գուցե որոշները պաթոս գտնեն խոսքերումս, բայց որ գործող վարչախումբն իրապես մաշվել է՝ իր քարոզչամեքենայով, թեզերով և «դուխով». ակնհայտ վախ և պառակտվածություն է նկատվում ՔՊ-ում, ամենակարևորն է ինձ համար։

Սրով եկածը սրից էլ կընկնի, ստով եկածը ճշմարտությամբ կզինաթափվի։

Հ.Գ. Կոնկրետ ինձ պահն է ստիպում ամեն օր լինել քաղաքական (գուցե որոշները չհամաձայնեն)՝ մինչև սրանց հեռացնելը:

Լևոն Մնացականյան

Դիտվել է՝ 2073

Մեկնաբանություններ