«Ինչպե՞ս կարող էր նման բան հորինվել, որ Հայաստանում որևէ վարչական շրջանում տեղի են ունեցել ինչ-որ անկարգություններ, որոնցում, իբր, ներգրավված է եղել Ռուսաստանի դեսպանատունը։ Ես նույնիսկ դժվարությամբ եմ պատկերացնում, թե ինչպես կարող է սա պատահել»,- մայիսի 6-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հարցին:               
 

ՔՊ-ական իշխանությունը ևս մեկ անգամ ցուցաբերում է քաղաքական ու բարոյական անպատասխանատվություն

ՔՊ-ական իշխանությունը ևս մեկ անգամ ցուցաբերում է քաղաքական ու բարոյական անպատասխանատվություն
13.02.2025 | 11:01

Հայտարարելով, թե 2023 թ. սեպտեմբերին հայերը պետք է կռվեին, այլ ոչ թե զանգվածաբար հեռանային Արցախից, ՀՀ ներկա իշխանությունը՝ ի դեմս Ալեն Սիմոնյանի, դրսևորում է քաղաքական անմեղսունակություն։ Փաշինյանական խունտան չի գիտակցում, որ Արցախի և արցախահայերի անվտանգության ապահովումն ամենից առաջ հե՛նց իր գործն էր։ Հե՛նց ՀՀ ղեկավարությունն էր պարտավոր ամեն կերպ հոգալ, որպեսզի Արցախում զինված դիմադրությունն ընդդեմ Ադրբեջանի հայասպան բանակի ընդուներ երկարատև ու աննահանջ բնույթ։ Միայն այդպես էր հնարավոր լինելու ապահովել և՛ արցախահայության, և՛ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը։ Հե՛նց ՀՀ ղեկավարությունը պետք է կազմակերպեր, ոգեշնչեր, ուղղորդեր և օժանդակեր Արցախի հայոց զինուժին, որը 2023 թ. սեպտեմբերին տվեց իր վերջին ահեղ մեկօրյա կռիվը։ Իսկապես՝ ո՞վ պետք է թույլ չտար Արցախի հանրապետության և բանակի ինքնալուծարումը, ո՞վ պետք է կանգնեցներ Արցախի հայաթափումը, ո՞վ այդպիսով պետք է կանխեր ֆաշիստ Ալիևի ծավալապաշտությունը՝ Սյունիքը և ամբողջ Հայաստանը գրավելու մարմաջը։ Պատասխանը պարզ է քաղաքանապես հասուն բոլոր մարդկանց՝ այդ ամենը պետք է կանխեին նախևառաջ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՂԵԿԻՆ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԻՆՔ։

Այնինչ 2020 թ. նոյեմբերի 9-ին (և հետագայում) փաշինյանական խունտան ընդունեց ճակատագրական որոշում՝ ՁԵՌՔԵՐԸ ԴԱՎԱՃԱՆԱԲԱՐ ԼՎԱՆԱԼ ԱՐՑԱԽԻ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՑ՝ ստեղծելով նպաստավոր նախադրյալներ Արցախի հայաթափման և Հայաստանի Հանրապետության բուն տարածքի բռնազավթման համար։

Արցախի կործանումը թույլ տալու հարցում իր աններելի սխալներն ու մեղքերը չընդունելով՝ ՔՊ-ական իշխանությունը ևս մեկ անգամ ցուցադրում է քաղաքական ու բարոյական անպատասխանատվություն, ինչպես նաև ռազմավարական ու ռազմական հարցերում լիակատար անգրագիտություն։ Փաշինյանի և փաշինյանականների այսպիսի վարքագիծը վաղուց արդեն որևէ մեկին չպետք է զարմացնի։ Դավաճանը դավաճանություն է անում։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 2538

Մեկնաբանություններ