ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Ասում են...

Ասում են...
14.12.2010 | 00:00

...թե պաշտպանության նախարարությունում հետզհետե ավելի է սրվում իրավիճակը գլխավոր շտաբի պետի հավանական հրաժարականի, բանակից նրա որդու հեռանալու և հունվարին բարձրագույն հրամանատարական կազմում հնարավոր փոփոխությունների շուրջ։ «Չար լեզուները» պնդում են, թե Խաչատուրովին հաջողվել է կանխապահովել լուրջ աջակցություն ռուսաստանյան զինվորական շրջանակներում, և, չնայած այն բանին, որ նրան չի հաջողվում կարգավորել հարաբերությունները Սերժ Սարգսյանի հետ, այնուամենայնիվ, նա համոզված է, որ իրեն և որդուն կհաջողվի վերականգնել իրենց դիրքերը։ Դեռ ավելին, նրա կողմնակիցներն արդեն բացեիբաց պնդում են, թե ավելի շուտ Օհանյանն ինքը հրաժարական կտա, քան կհաջողվի պաշտոնաթող անել «ամենազոր գեներալին»։

Դիտվել է՝ 2263

Մեկնաբանություններ