Նրանք պիտի զղջան իրենց մտքում և հոգու նեղությունից ճնշված` պիտի հառաչեն ու ասեն. «Սա այն մարդն է, որին մենք ծաղրում էինք մի ժամանակ և նախատինք էին տալիս։ Մենք` անմիտներս, նրա վարքը մոլորություն էինք համարում, իսկ նրա վախճանը` անարգանք։ Բայց նա ինչպե՞ս դասվեց Աստծո որդիների շարքը` դառնալով սրբերին վիճակակից։ ՈՒրեմն մենք մոլորվեցինք ճշմարտության ճանապարհից, արդարության լույսը չլուսավորեց մեզ, և մեր սրտերում չծագեց արդարության արեգակը։
Իմաստություն Սողոմոնի 5. 3-6