Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին

Սերգեյ Սմբատյանը Հռոմում կղեկավարի համերգ՝ նվիրված Երևանի 2800-ամյակին
17.09.2018 | 17:04

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սեպտեմբերի 17-ին Հռոմի Teatro dell’Opera-ում ղեկավարելու է Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված տոնական համերգը։

«Արամ Խաչատրյան» խորագիրը կրող հանդիսավոր երեկոյի ընթացքում կհնչեն հայ կոմպոզիտորների՝ Կոմիտաս, Արամ Խաչատրյան, Էդգար Հովհաննիսյան, գործեր։ Որպես մենակատար հանդես կգա ջութակահար Հայկ Կազազյանը, ով կկատարի Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Կոմիտասի Վաղարշապատի պարը ստեղծագործությունը նվագախմբի հետ կներկայացնի դուդուկահար Կամո Սեյրանյանը։


Համերգը կազմակերպել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։

Դիտվել է՝ 1518

Մեկնաբանություններ