Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Շառլ Միշել և Շալիթ Գիլաթ

Շառլ Միշել և Շալիթ Գիլաթ
18.07.2023 | 12:32

Բրյուսելի դավաճանական հերթական հանդիպումից հետո շողացող Շառլ Միշելը հայտարարում է, որ անկեղծ և պատասխանատու Ալիևը և ՀՀ կողմից գնացած ոչ պատասխանատուն համաձայնվել են,որ կողմերը պետք է վերադարձնեն պատահաբար հակառակորդի տարածքում հայտնված զինծառայողներին։

ՈՒշադրություն դարձրեք, որ ՀՀ կողմից գնացածը մեկ բառ իսկ չի արտաբերում արդեն իսկ երեք տարի ազերիների բանտում հայտնված հայ զինծառայողների մասին։

Ո՛չ մի բառ։

Տպավորություն է ստեղծվում, որ նրանց լրիվ մոռացել են։

Եվ դա անում է մեկը, ով մուրճը թափահարելով գոչում էր, որ մեր գերի ընկած զինծառայողները թող մի երկու ամիս էլ պայքարեն Բաքվի բանտում և շուտով ազատ կարձակվեն։

Ինչպես տեսնում ենք, պարզապես խաբեց բոլորին իր նախընտրական ստով։

Որպեսզի ավելի խորը հասկանանք այդ ֆարսը, փորձենք զուգահեռ անցկացնել Իսրայելի և ՀՀ-ի միջև։

Այսպես, 2006 թվականին Իսրայելի բանակի կապրալ Գիլաթը գերեվարվում է Պաղեստինի Համաս խմբավորման կողմից։

Գերի ընկած զինվորականի համար Իսրայելը դիմում է և՛ ռազմական և՛ դիվանագիտական քայլերի, որոնք սակայն արդյունք չեն տալիս։

Հինգ տարի արաբական գերության մեջ պահվող զինվորին, 2011 թվականին փոխանակում են հազար պաղեստինցիների հետ, որոնք մոտ 600 հրեաների սպանության և ահաբեկչական այլ հոդվածներով դատապարտվել էին և կրում էին իրենց պատիժը հրեական բանտում։

Փոխանակման արդյունքում տուն վերադարձած Գիլաթը խոստովանեց, որ իրեն չեն տանջել, չեն ծանակել, տրամադրել են բժշկական խնամք։

Այս համեմատական նկարագրությունն ընդամենը վկայում է, որ ազերիների բանտում ներկա պահին գտնվող մեր հայրենակիցները մոռացված են, և նրանց մի երկու ամսից հետո ազատելու խոստումները եղել են ընդամենը նախընտրական խաբեբայություն։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 1413

Մեկնաբանություններ

锟矫偮睹冿拷脗隆脙锟矫偮矫冿拷脗碌茂驴陆/archives" rel="nofollow">Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 08.05.2025