Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

Մի կրակոցի հարց էլ չեք կարողանում լուծել, ո՛չ դիվանագիտական ճանապարհով, ո՛չ ռազմական

Մի կրակոցի հարց էլ չեք կարողանում լուծել, ո՛չ դիվանագիտական ճանապարհով, ո՛չ ռազմական
08.05.2025 | 13:26

Հասարակության մեջ կարծիք կա ձեւավորած, որ Ադրբեջանը կրակում է սահմանին մեզ պատերազմի մեջ ներքաշելու համար։

Էս համատեքստում ինչ-որ իմաստով ուտվում է էն գաղափարը, որ հա, կրակում են, թող կրակեն, մենք մեկ է բանի տեղ չենք դնում, շարունակում ենք մեր առօրյան։ Այսինքն, սադրանքի չենք տրվում։

Ուզում եմ հասկանալ, որ սադրանքի տրվենք, ի՞նչ է լինելու։

Եթե դրա հետևանքն էն է լինելու, որ հայտարարելու են, թե մենք էլ ենք կրակում, հենա սենց թե նենց հայտարարում են։

Կամ, ասենք, եթե մենք պատասխանենք էդ կրակոցներին, դա պատճառ են դարձնելու, որ հարձակվեն Հայաստանի վրա՞։

Այսինքն, Ադրբեջանն ուզում է հարձակվել Հայաստանի վրա ու սպասում է, որ, ասենք, Խոզնավարից կամ Խնածախից պատասխան կրակեն, նոր հարձակվի՞։

Ոնց որ՝ չէ, չէ՞, հասկանում ենք, որ մտքին լինի, պատճառները լիքն են։

Բա էս թատրոնի իմաստը ո՞րն է։

Կարող է թուրքի ուզածն էն է, որ էդ գյուղերը դատարկվեն։

Իրականում, որպես ծնող, վստահ եմ՝ հասկանում եք, որ շատ դժվար է ամեն գիշեր մի 1000 մ էն կողմ անընդհատ լսես թշնամուդ ավտոմատի կրակահերթերը, հերիք չի, մեկ մեկ էլ պարկուճը մտնի տունդ։

Բա ի՞նչ է անում պետությունը, որ, օրինակ, դիմագրավի և բարձրացնի սահմանապահ գյուղերի բնակչության բարոյահոգեբանական վիճակը, դիմադրողականությունը։

Ես չեմ տեսնում պետական վերաբերմունք մեր ժողովրդին պատերազմի պատրաստելու համատեքստում։

Պետական վերաբերմունքն, օրինակ, գյուղերում, քաղաքներում ապաստարաններ կառուցելն է, համաժողովրդական դիմադրության պոտենցիալն ուժեղացնելն է։

Մարզպետը մի քանի լավ գաղափարներ ուներ, որ մեր կողմերում պետք է արվեր, բայց դա էլ մնաց օդում։

Ու արդյունքում ստացվում է, որ մեր պետությունը չունի լուծում, չի կարողանում էնպես անել, որ իր սահմանի բնակչին հարևան երկիրը չահաբեկի։

Այսինքն, հարևանն ասում է,. «Լավ եմ անում, արա՛»: Մենք էլ մեր լոյալությամբ ընդունում ենք էդ լեքսիկոնը։

Բա լավ, հարգելի պարոնայք իշխանավորներ, էդ ձեր մեծ-մեծ խոսալու կայֆը ո՞րն է, չեմ հասկանում։

Յանի էդ ինչի՞ տեղ եք ձեզ դրել, որ մի կրակոցի հարց էլ չեք կարում լուծել, ո՛չ դիվանագիտական ճանապարհով, ո՛չ ռազմական։

Սովետական բանտերում (և ոչ միայն) ռեժիմով ծեծելու մեխանիզմ կար։ Այսինքն, մարդը գիտեր, որ շաբաթվա կամ ամսվա մեջ մի օր, անկախ ամեն ինչից, իրեն ծեծելու են։ Կապ չունի՝ խելոք է, եղել, թե ոչ։

Հիմա էս է, ժողովուրդն արդեն հարմարվել է, որ հա էլ պիտի կրակեն։

Ու էսօրվա իշխանությունն իր անողնաշարությամբ կարծես թե ասում է՝ հա, ժողովուրդ ջան, մենք գնում ենք խաղաղության, դրա համար պիտի կրակեն։

Արտուր Խոջաբաղյան

Դիտվել է՝ 508

Մեկնաբանություններ