Ապրիլի առաջին օրերին Հայաստանում, Արցախում, թերևս նաև Ադրբեջանում վերհիշեցին 1990-94 թթ. պատերազմի ավարտից հետո ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրության ամենամեծ սրման մասին: ՈՒղիղ երկու տարի է անցել այն մարտական գործողություններից հետո, որոնք պատմության մեջ մտան, ընդ որում՝ և՛ լրատվամիջոցների, և՛ որոշ պետական պաշտոնատար անձանց ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանքով, որպես «ապրիլյան պատերազմ» կամ «քառօրյա պատերազմ»: Ինչպես երկու տարի առաջ, հիշեցնեմ. «պատերազմ» բնորոշումն իրավունք ունեն տալու միայն գերագույն գլխավոր հրամանատարները: Այնինչ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Բակո Սահակյանը, ո՛չ էլ Իլհամ Ալիևը այդ ողբերգական իրադարձությունները պաշտոնապես պատերազմ չեն անվանել: Վախեցել են պատասխանատվությունից: 2016 թ. ապրիլյան լարվածությունը, որը սկսվեց ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, տևեց չորս օր, բայց սա միայն ըստ Երևանից, Ստեփանակերտից ու Բաքվից հնչած պաշտոնական վարկածի: Այդ համեմատաբար կարճ ժամանակամիջոցը դարձավ հակամարտության գոտում առավել խոշոր ընդհարումը՝ հրադադարի մասին անժամկետ եռակողմ (Հայաստան, ԼՂՀ և Ադրբեջան) համաձայնագրի կնքումից ի վեր անցած մոտ 24 տարում (հրադադարն ուժի մեջ մտավ 1994 թ. հունիսին): Կողմերի կորուստները 2016 թ. ապրիլին կազմեցին մի քանի հարյուր սպանված ու վիրավոր: Ընդ որում, չհաստատված տվյալների համաձայն, ադրբեջանական կողմի կորուստները կազմել են մոտ 1000 մարդ միայն սպանված: Բաքվից քաղաքացիական ավիացիայի առնվազն երկու ինքնաթիռով Թուրքիա են տեղափոխվել թուրք վարձկանների դիակները:
Երևանի ու Ստեփանակերտի վարկածներով, Ադրբեջանի կորուստները կազմել են «առնվազն 800 սպանված»: Արդյո՞ք Հայաստանն ու Արցախը այդ թվում ներառում են նաև սպանված թուրք վարձկաններին, հայտնի չէ: Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերման պահի տվյալներով, ադրբեջանական կողմը կորցրած է եղել ավելի քան 30 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 24 տանկ, մեկ ՀՄՄ, վեց զրահամեքենա, մեկ ինժեներական մեքենա, ՁԿհ-1A տիպի մեկ ծանր հրանետ համակարգ, ըԾ-21 «թՐՈՊ» տիպի մեկ համազարկային ռեակտիվ համակարգ, երկու ուղղաթիռ և 12 անօդաչու թռչող սարք: Պաշտոնական տվյալների համաձայն, հայկական կողմը տվել է 44 սպանված, վիրավորների թիվը կազմել է 122 զինծառայող, անհետ կորածներինը՝ 21: Հայաստանի ու Արցախի իրական կորուստները դժվար է գնահատել: Սակայն տարբեր սոցցանցերում նկատում ենք ավելի քան հարյուր սպանված զինվոր ու սպա թիվը: Մարտական գործողությունները պաշտոնապես դադարեցվեցին 2016 թ. ապրիլի 5-ին՝ ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունից հետո: Քառօրյա մարտական գործողությունների հետևանքով բաժանարար գիծը էական փոփոխություն չի կրել: Հայկական կողմն ընդունել է, որ կորցրել է ութ քառակուսի կիլոմետր (800 հեկտար) տարածք մարտերի հարավարևելյան տեղամասում: Ադրբեջանը մինչև օրս պնդում է, որ «ազատագրել է» 20 քառ. կիլոմետր տարածք:
2016 թ. ապրիլի ողբերգական ռազմական գործողություններից հետո առաջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում ունեցան 2016 թ. մայիսի 16-ին Վիեննայում, և կողմերը պայմանավորվեցին պահպանել հրադադարը: Նույն տարվա հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցան Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցությունները: Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հակամարտության գոտում վստահության միջոցների ամրապնդման, միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչների գրասենյակի ընդլայնման վերաբերյալ: Բանակցությունների հաջորդ փուլը դարձավ նախագահների 2017 թ. հոկտեմբերի 16-ի հանդիպումը Ժնևում, որտեղ բացի համանախագահների հետ համատեղ հանդիպումից, անցկացվեց նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առանձնահանդիպում: Վերջին երկու տարում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները (կարգավորման միջոցառումների վերաբերյալ) հակամարտության գոտում իրացված չեն: Դրանք են՝ զորքերի շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը, ինչպես նաև արցախյան առաջնագծում ԵԱՀԿ միջազգային դիտորդների թվակազմի ավելացումը: Ի դեպ, վերջին ամիսներին հակամարտության գոտում արձանագրվում է կողմերի մարտական ակտիվության նկատելի թուլացում, ինչը, ամենայն հավանականությամբ, կապված է Հայաստանում (անցում նախագահականից խորհրդարանական հանրապետության) և Ադրբեջանում (ապրիլի 11-ի արտահերթ նախագահական ընտրություն) «ընտրափուլերի» հետ:
Վերջերս չեզոք գոտում, Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Ղազանչի գյուղից ոչ հեռու տեղի ունեցած ողբերգությունը, երբ ականի պայթյունից զոհվեցին մեր երեք արցախցի հայրենակիցներ՝ բրիտանական «Hallo Trust» կազմակերպության աշխատակիցներ, որը երկար տարիներ ֆինանսավորում է հակամարտության գոտու ականազերծման աշխատանքները, երկուսն էլ շատ ծանր վիրավորվեցին, մեկ անգամ ևս ստիպում է մեզ անդրադառնալու երկամյա վաղեմության իրադարձություններին: Ժամանակն է, որ Հայաստանի, ինչպես և Արցախի իշխանությունները խորությամբ հասկանան ու գիտակցեն, որ քանի դեռ գոյություն ունի գողացված ու յուրացված «Ադրբեջան» անվանումով ինչ-որ բան, տարածաշրջանում խաղաղություն լինել չի կարող: Միայն այն բանից հետո, երբ պանթյուրքիստների, համաշխարհային սիոնիզմի ու Մեծ Բրիտանիայի կողմից 1918 թ. մոգոնված հերթական հոգեզավակը, որն այնուհետ «սեփականաշնորհեցին» Մոսկվայի ոչ ռուս բոլշևիկները, կհանձնվի պատմության արխիվ որպես անհաջող ռազմավարական նախագիծ, մենք՝ հայերս, կարող ենք ազատ շունչ քաշել: Այսինքն, Հայաստանի ու Արցախի իշխանություններից, ինչպես բոլոր նախընթաց տարիներին, մեկ բան է պահանջվել և պահանջվում. հաստատել այնպիսի վարչակարգ, որի պայմաններում ամեն ինչ ենթարկված կլինի ոչ թե «եվրաինտեգրման գաղափարին», այլ հաղթանակ տանելու մտադրությանը: Ոչ միայն «մատից ծծած» Ադրբեջանի, այլև պանթյուրքիզմի, սիոնիզմի ու Մեծ Բրիտանիայի արկածախնդրության նկատմամբ: Չէ՞ որ տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ այդ շրջանները հանգիստ չեն առել: Եվ Իրանի ու Ռուսաստանի դեմ ուղղված նրանց գործողությունները վերստին, ինչպես 20-րդ դարի սկզբներին, տարածաշրջանում տեղի ունեցող «նոր Մեծ խաղի» բաղկացուցիչ մասերն են:
Շատ քիչ է հիշեցնել միայն, որ հենց Ադրբեջանն էր 2016 թ. ապրիլի ագրեսոր կողմը, և հենց Բաքուն է, որ չի կատարում ձեռք բերված ու համաձայնեցված պայմանավորվածությունները՝ ինչպես վերջերս Երևանում Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբոռնի հետ ունեցած մամուլի ասուլիսում հիշեցրեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, ու նաև կոչ արեց Բաքվին վերադառնալու կառուցողական դաշտ: Նալբանդյանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանն իր կուսակցությամբ, շատ լավ գիտեն, որ ոչ մի կոչ չի ազդում «ապշերոնյան խանության» վրա: Եվ որ Բաքվի համար ամենաազդեցիկ «կոչը» ադրբեջանցիներին շատ ցավագին ռազմական պարտության մատնելն է: Ըստ էության, անհրաժեշտ է ուժային եղանակով խաղաղություն պարտադրել, ինչը թուրքերը, իրենց ցեղին հատուկ նկարագրի բերումով, շատ ավելի արագ ու ճիշտ կհասկանան: Մենք հասկանում ենք, որ դիվանագիտության որոշ պայմանավորվածություններ Հայաստանի և Արցախի իշխանություններին ստիպում են շարունակաբար խոսել խաղաղ կարգավորմանը իրենց պատրաստակամության մասին և այլն: Այս առումով, Բակո Սահակյանի վերջին հայտարարությունները, որոնցում նա արևմտյան «Mirror Spectator» պարբերականին տված հարցազրույցում Արցախի իշխանությունների անունից մատնանշել է «ադրբեջանցի փախստականների վերադարձի» պայմանները, հատկանշական են: Փաստորեն, պայմանները հետևյալն են.
1) Արցախը պետք է լինի բանակցությունների լիիրավ կողմերից մեկը, այսինքն, Ստեփանակերտը անվերապահորեն վերադառնում է Ադրբեջանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ անմիջական բանակցությունների սեղանի շուրջ:
2) «Խոսել ոչ միայն ադրբեջանցի, այլև հայ փախստականների մասին», այսինքն, առնվազն ակնարկ այն մասին, որ Շահումյանի և Գետաշեն-Մարտունաշենի հարցերը ևս պետք է դառնան բանակցությունների առարկա:
3) «Ադրբեջանցի փախստականները, բնականաբար, կարող են վերադառնալ Արցախի Հանրապետություն, եթե ընդունեն հանրապետության իրավազորությունը», այսինքն, ա) փախստականների ու ժամանակավորապես տեղահանված անձանց ճակատագրի, ինչպես նաև այն տարածքների շուրջ բանակցությունները, ուր նրանք կցանկանային վերադառնալ, վարվում են բացառապես Ստեփանակերտի հետ, բ) նախ, Բաքուն պետք է ճանաչի Արցախ-ԼՂՀ-ի պետական ինքնիշխանությունը: Ես համաձայն եմ, ոչ այնքան հայտնի լրատվական կայքերին տրված ոչ պաշտոնական հարցազրույցներն անգամ կարող են իրենց դերը խաղալ:
Ասենք, մկան ու ջրաղացին նրա տված օգուտի մասին վաղուց հայտնի սկզբունքով...
Այդուամենայնիվ, 2018 թ. ապրիլի սկզբին այս ամենն արդեն բավական չէ: Ահա Արցախի նախագահ Բակո Սահակյանը այցելել է ԱՄՆ, մինչ այդ՝ Եվրոպա: Ի՞նչ է, կարգավորման գործում ինչ-որ բան այդքան շատ կախված է ԱՄՆ-ից ու Եվրոպայի՞ց: Ո՛չ: Մեր տարածաշրջանում հարցեր լուծողը Իրանն ու Ռուսաստանն են, որոնք հիմա անմիջականորեն զբաղված են... Անդրկովկասում աշխարհի հակահայ շրջանակների ջանքերի չեզոքացմամբ: Այդ գործում Իրանը դիմակայում է Իսրայելին: Ռուսաստանը ձգտում է «խաղ անել» Թուրքիայի հետ: Դուք բոլորդ, Հայաստանի թանկագին քաղաքացիներ, այդ գործընթացները տեսնում եք միայն Սիրիայում և Իրաքում տեղի ունեցող պատերազմի պրիզմայի միջով: Իրականում Իրանն ու Ռուսաստանը տասնամյակներ ի վեր Անդրկովկասում, այդ թվում՝ Արցախում, դիմակայել են Իսրայելին և Թուրքիային: Այդ խոսակցությունը երկար է և ոչ այնքան հրապարակային: Ես անձամբ բազմիցս հիշեցրել եմ, թե ինչպես դեռ 1992 թ. հակամարտության գոտում «հայտնվեցին», և այն էլ «Ադրբեջանում գյուղատնտեսական գործունեության համար», ինչ-որ «գյուղատնտեսության մասնագետներ» Իսրայելից: Այն ժամանակ ի՞նչ էին նրանք կորցրել Հյուսիսային Արցախում, որը 1992 թ. ամռանը օկուպացվեց ու պոկվեց Արցախ-ԼՂՀ-ից: Ես չէ, որ պետք է պատասխանեմ այս հարցին, այլ առնվազն Հայաստանի ու Արցախի հատուկ ծառայությունները: Եվ, իհարկե, Իսրայելի իշխանությունները:
2016 թ. ես անձամբ էի լրացնում Ադրբեջանի ապրիլյան ռազմական արկածախնդրության մասին հայկական լրատվամիջոցների հաղորդագրություններում տեղ գտած բացթողումները, և թե իրականում ով էր ձգտում կասեցնել ռազմական գործողությունները, ընդ որում՝ առաջին իսկ օրից: Ես նշում էի, ընդ որում՝ Իրանի պետական գործակալությունների և այլ լրատվամիջոցների պաշտոնական տեղեկությունների հիման վրա, թե ով, երբ և հատկապես ինչպես է մասնակցել «ապշերոնցի խանի» հավակնությունների մարմանը: Հիշեցնեմ դրանք նաև հիմա՝ 2018 թ. ապրիլին, որովհետև հարկավոր է, որ հայ հանրությունը ճիշտ պատկերացում կազմի և ճիշտ մեկնաբանի և՛ այն, ինչ եղել է երկու տարի առաջ, և՛ այն, ինչ, բացառված չէ, տեղի կունենա տարածաշրջանում Հայաստանում և Ադրբեջանում կայանալիք «ընտրություններից» հետո: Հիշու՞մ եք Իրանի բողոքները իր սահմանամերձ Հոդա-Օֆարին գյուղի հրթիռակոծության կապակցությամբ: Վերհիշեք: «Fars» գործակալության տվյալներով ամեն ինչ կատարվել է ապրիլի 2-ի երեկոյան: Հենց այդ ժամանակ Արևելյան Ադրբեջան օստանի նահանգապետի քաղաքական ու անվտանգության հարցերի գծով տեղակալ Սայիդ Շաբեստարի Հիաբանին դիտողություն արեց հակամարտող կողմերին և պահանջեց վերջ դնել սադրանքներին: Նա հաղորդեց, որ «իրանական սահմանապահների լուրջ նախազգուշացումից հետո հակամարտող կողմերը խոսք են տվել, որ նման բան այլևս չի կրկնվի»: Ապրիլի 2-ի երեկոյան տեղի ունեցած այդ միջադեպի մասին իրանական աղբյուրները հաղորդեցին ուշ՝ ապրիլի 4-ին: Իսկ այդ ընթացքում Ադրբեջանը ապրիլի 3-ին շտապեց հայտարարել «միակողմանի հրադադարի» մասին: Դա էր քննարկման առարկան Հայաստանի պաշտպանության առաջին փոխնախարար Դավիթ Տոնոյանի և Երևանում Իրանի զինվորական կցորդ, գնդապետ Հոսեյն Շեյխի միջև ապրիլի 4-ին կայացած հանդիպման ընթացքում: «Ճշտելով նշված բնակավայրի կոորդինատները, հայկական կողմը հաղորդում է, որ այն գտնվում է ղարաբաղյան զինված ուժերի թիկունքում, և, համապատասխանաբար, գյուղի հրետակոծումը հայկական կողմից քիչ է հավանական: Հանդիպման ընթացքում նշվեց, որ այդ միջադեպն ավելի շուտ սադրանքի է նման: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց երկկողմ պարբերական շփումների մասին, որոնց նպատակը ապակողմնորոշիչ տեղեկությունների տարածման կանխումը պետք է լինի»,- ասված էր Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
2016 թ. ապրիլի 5-ին Իրանի սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատար, ԻՀՊԿ-ի բրիգադային գեներալ Քասեմ Ռըզային իրանա-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ կատարած այցի ժամանակ, խոսելով միջադեպի մասին, մատնանշեց միայն այն, որ ինքը «կողմերին նախազգուշացրել է այլևս նման արարքներ թույլ չտալ»: Ընդ որում, գեներալ Ռըզային ընդգծում է, որ սահմանամերձ շրջաններում կատարած շրջագայության շրջանակներում հանդիպում է ունեցել միայն «Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության պետի տեղակալ, գեներալ-մայոր Իլհամ Մեհդիևի հետ»: Դատելով Բաքվի ակնթարթային արձագանքից՝ Իրանն իր կոշտ զգուշացումները հասցեագրել է միայն Ադրբեջանին: Ահա իրանական աղբյուրներից արված մի քանի մեջբերում. «Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը հայտարարեց, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են պատասխանելու ցանկացած զինված սադրանքի», «Մենք կոշտ կարձագանքենք մեր երկրի տարածքի դեմ ուղղված ցանկացած ագրեսիայի», «Իրանական սահմանապահները նախազգուշացրել են, որ հրետակոծության կրկնվելու դեպքում պատրաստ են ձեռնարկելու պատասխան միջոցներ»: Սրանք են 2016-ի ապրիլի իրողությունները, ավելացրած նաև Թուրքիայի և «արտատարածաշրջանային ուժերի» հասցեին Իրանի երկու կոշտ նախազգուշացումը:
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ