Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Երկ­րի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող անձն ա­մեն ինչ ա­րեց, որ­պես­զի կոտր­վի հաղ­թող ու հաղ­թած ազ­գի ող­նա­շա­րը»

«Երկ­րի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող անձն ա­մեն ինչ ա­րեց, որ­պես­զի կոտր­վի հաղ­թող ու հաղ­թած ազ­գի ող­նա­շա­րը»
20.11.2020 | 00:44

«Ա­ռա­ջի­նը՝ Հա­յաս­տան» նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­հիմ­նա­դիր, Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տա­կան կու­սակ­ցու­թյան ան­դամ ԱՆ­ՆԱ ՄԿՐՏ­ՉՅԱ­ՆԻ հետ զրույ­ցում անդ­րա­դար­ձել ենք ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կին։


-Ձեր կար­ծի­քը ստո­րագր­ված ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան մա­սին։ Ար­դյոք հնա­րա­վո՞ր է ի­րա­վի­ճա­կը փո­խել։
-Ստո­րագր­ված հայ­տա­րա­րու­թյունն ա­ներկ­բա լի­նե­լու է հա­յոց պատ­մու­թյան ա­մե­նա­խայ­տա­ռակ փաս­տաթղ­թե­րից մե­կը ոչ միայն իր բո­վան­դա­կա­յին ա­նըն­դու­նե­լիու­թյամբ, այլև ստո­րագր­ման ձևով ու պայ­ման­նե­րով։ Ի­րա­վի­ճա­կի բա­րե­լավ­ման հնա­րա­վո­րու­թյուն­ներ միան­շա­նակ կան։ Այդ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը և՛ քա­ղա­քա­կան‚ և՛ ի­րա­վա­կան տի­րույ­թում հնա­րա­վոր են։ Այն ու­նի շատ խու­թեր, բա­վա­կա­նա­չափ ա­նո­րոշ է‚ և ՀՀ-ում գոր­ծո­ղու­թյան հետ կապ­ված կան խն­դիր­ներ։ Այն այն­քան վատն է, որ դրույթ­ներ է պա­րու­նա­կում ՀՀ սու­վե­րեն տա­րած­քի վե­րա­բե­րյալ։ Ե­թե այն պայ­մա­նա­կա­նո­րեն մի­ջազ­գա­յին փաս­տա­թուղթ (պար­տա­վո­րու­թյուն) հա­մա­րենք, ա­պա այն պետք է անց­նի Սահ­մա­նադ­րու­թյամբ նա­խա­տես­ված վա­վե­րաց­ման ըն­թա­ցա­կար­գեր։ Այս ա­մե­նի հա­մար անհ­րա­ժեշտ են մի քա­նի պայ­ման­ներ, սա­կայն դրանց ի­րա­կա­նա­ցու­մը հնա­րա­վոր է միակ անհ­րա­ժեշտ պայ­մա­նի ա­պա­հով­ման դեպ­քում։ Ան­ձը, որ ստո­րագ­րել է այս ա­մո­թա­լի ի­րա­վա­քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյու­նը‚ պի­տի հե­ռա­նա՝ հնա­րա­վո­րու­թյուն տա­լով նոր բա­նակ­ցու­թյուն­նե­րի, նոր պայ­ման­նե­րի ա­ռաջ­քաշ­ման։
-Երկ­րում ներ­քա­ղա­քա­կան մեծ լար­վա­ծու­թյուն է. այս ի­րա­վի­ճա­կում վար­չա­պե­տը կա­րո՞ղ է շա­րու­նա­կել պաշ­տո­նա­վա­րու­մը։
-Լար­ված է հա­սա­րա­կու­թյու­նը, հիաս­թափ­ված է, կոտր­ված է։ Երկ­րի վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող անձն ա­մեն ինչ ա­րեց, որ­պես­զի կոտր­վի հաղ­թող ու հաղ­թած ազ­գի ող­նա­շա­րը։ Կար­ծիք­նե­րը կա­րող են ու­նե­նալ ըն­թա­ցա­կար­գա­յին տար­բե­րու­թյուն­ներ, սա­կայն բա­ցար­ձակ հա­մա­ձայ­նու­թյուն կա՝ մար­դը‚ որ հանձ­նել է մեր հայ­րե­նի­քը‚ չի կա­րող շա­րու­նա­կել իր աշ­խա­տանքն այդ պաշ­տո­նում։ Նա տա­պա­լել է բա­նակ­ցու­թյուն­նե­րը, չի գի­տակ­ցել ԶՈՒ ԳՇ հրա­մա­նա­տա­րի կող­մից զե­կու­ցած ի­րա­վի­ճա­կի լր­ջու­թյու­նը։ Հետևա­բար, հա­յաս­տա­նյան օ­րա­կար­գը մեկն է՝ սր­բա­զան հայ­րե­նի­քը մեկ ստո­րագ­րու­թյամբ հանձ­նա­ծի պաշ­տո­նա­վա­րումն անհ­նար է։
-Վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից և գոր­ծո­ղու­թյուն­նե­րից հաս­կա­նում ենք‚ որ իշ­խա­նու­թյու­նը չի պատ­րաստ­վում զի­ջելու։ Այս ի­րա­վի­ճա­կում քայ­լերն ինչ­պի­սի՞ն պետք է լի­նեն։
-Կա­տար­վեց այն, ինչ 2,5 տա­րի շա­տե­րը ա­սում էին. Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար գե­րա­գույն ար­ժեք են ա­թո­ռը, պաշ­տո­նը և դրա­նից բխող բո­լոր բա­րեն­պաստ հան­գա­մանք­նե­րը։ Նա հեր­թա­կան ան­գամ ստում էր, ա­սե­լով՝ ե­թե պա­հանջ լի­նի հրա­ժա­րա­կա­նի‚ կգ­նամ, ժո­ղո­վուրդն է ո­րո­շում։ Հի­մա ժո­ղովր­դի առջև ո՛չ կա­րող է դուրս գալ, ո՛չ գնում է մեր նա­հա­տակ­ված հե­րոս­նե­րին մե­ծա­րե­լու։ Վա­խե­ցած է, խու­ճա­պա­հար, փոր­ձում է ա­նել միայն այն‚ ին­չը կն­պաս­տի մեկ օր ա­վե­լի պաշ­տո­նա­վա­րե­լուն։ Իսկ մեր քայ­լե­րը շատ հս­տակ են՝ դրանք աս­տի­ճա­նա­բար կպար­զա­բան­վեն և ան­կաս­կած կհան­գեց­նեն նպա­տա­կի ի­րա­կա­նաց­մա­նը՝ նոր բա­նակ­ցող, նոր պայ­ման­ներ։
-Ար­ցա­խը մաս­նա­տե­լով և զի­ջե­լով Հա­յաս­տա­նի հա­մար խիստ կեն­սա­կան նշա­նա­կու­թյան տա­րածք­ներ՝ մեծ սպառ­նա­լի­քի տակ չի՞ դր­վում նաև Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյու­նը։
-Մենք կանգ­նել ենք ազ­գա­յին ա­ղե­տի ա­ռաջ։ ՀՀ այ­սօր­վա անվ­տանգ գո­տի­նե­րի մեծ հատ­ված դառ­նում է ար­դեն սահ­մա­նա­մերձ։ ՀՀ վար­չա­տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան խախ­տու­մը հան­գեց­նե­լու է բազ­մաբ­նույթ խն­դիր­նե­րի՝ տն­տե­սա­կա­նից մինչև կա­ռա­վար­ման և անվ­տան­գա­յին։ Այս հայ­տա­րա­րու­թյունն ա­ղետ է ոչ միայն մեր հայ­րե­նի­քի ար­ցա­խյան հատ­վա­ծի, այլև հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան հա­մար։
-Ինչ­պե՞ս կմեկ­նա­բա­նեք ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նի հար­ցազ­րույ­ցում տեղ գտած ու­ղերձ­նե­րը։
-ՌԴ նա­խա­գահն ար­ձա­նագ­րեց այն ցա­վա­լի ի­րա­կա­նու­թյու­նը, որն այ­սօր կա Հա­յաս­տա­նում։ Ինձ հա­մար ՌԴ ղե­կա­վա­րը որևէ նո­րու­թյուն չա­սաց։ Քա­նի որ տար­բեր ժա­մա­նակ­նե­րում իմ երկ­րի բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րից լսել եմ այդ պն­դում­նե­րը (հա­սա­րա­կու­թյան միաս­նա­կա­նու­թյան, անհ­րա­ժեշ­տու­թյան, այն մա­սին, որ Շու­շիի հար­ցը եր­բեք չի ե­ղել բա­նակ­ցա­յին փա­թե­թում, Փա­շի­նյան Նի­կո­լը չի հա­մա­ձայ­նել ա­ռա­վել բա­րեն­պաստ պայ­ման­նե­րով հայ­տա­րա­րու­թյա­նը և այլն)։ Այդ հար­ցազ­րույցն ուղ­ղա­կի հեր­քումն էր Նի­կոլ Փա­շի­նյա­նի պն­դում­նե­րի՝ ևս մեկ ան­գամ վե­րա­հաս­տա­տե­լով այն հա­մոզ­մուն­քը, որ Նի­կո­լը չի կա­րող մնալ ու շա­րու­նա­կել հա­յա­կոր­ծան քայ­լե­րը։
-Վար­չա­պետն ա­ռա­ջի­կա ա­նե­լիք­նե­րի «ճա­նա­պար­հա­յին քար­տեզ» է հրա­պա­րա­կել։ Ձեր կար­ծի­քը։
-Նի­կոլ Փա­շի­նյա­նը լիո­վին սպա­ռել է հայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան հե­տա­գա ա­նե­լիք­նե­րի մա­սին որևէ լու­ծում ա­ռա­ջար­կե­լու իր քա­ղա­քա­կան և ի­րա­վա­կան հնա­րա­վո­րու­թյու­նը։ Նա շա­րու­նա­կում է ձևաց­նել, թե ինքն ա­պա­գա ու­նի որ­պես վար­չա­պետ, ի­րա­վի­ճակն ուղ­ղե­լու քայ­լեր է ա­նում։ Դա հնա­րա­վոր չէ ինչ­պես սու­բյեկ­տիվ, այն­պես էլ օ­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րով։ Նա‚ ստո­րագ­րե­լով հայ­տա­րա­րու­թյու­նը‚ օ­բյեկ­տիվ խո­չըն­դոտ է ստեղ­ծել իր հա­մար՝ բա­նակ­ցե­լու այլ, ա­վե­լի հա­յան­պաստ լու­ծում­նե­րի շուրջ։ Նա չի կա­րող շտ­կել ի­րա­վի­ճա­կը։ Նրա հն­չեց­րած ցան­կա­ցած ա­ռա­ջարկ սուտ է, ու­նի ժա­մա­նակ ձգե­լու նպա­տակ, իսկ այդ ժա­մա­նա­կ ձգելը ճա­կա­տագ­րա­կան է լի­նե­լու հայ ազ­գի հա­մար։


Զրու­ցեց Լի­լիթ ԳԱԲ­ՐԻԵ­ԼՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 7700

Մեկնաբանություններ