Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

«Այ­սօր մենք իշ­խա­նու­թ­յուն չու­նենք, մեր քա­ղա­քա­ցի­ներն ան­տե­րու­թ­յան են մատն­ված»

«Այ­սօր մենք իշ­խա­նու­թ­յուն չու­նենք, մեր քա­ղա­քա­ցի­ներն ան­տե­րու­թ­յան են մատն­ված»
01.12.2020 | 00:54

Ակն­հայտ է, որ ազ­գի գլ­խին բե­րած այս ար­հա­վիր­քով Նի­կոլ Փա­շի­նյանն ար­դեն կանգ­նած է բա­րո­յա­կան, պատ­մա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան ա­ռաջ, սա­կայն նրան սպա­սում է նաև քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն։ Սահ­մա­նադ­րա­գետ ԳՈՀԱՐ ՄԵ­ԼՈ­ՅԱ­ՆԸ մեզ հետ զրույ­ցում նշեց, որ 2,5 տար­վա ըն­թաց­քում այս իշ­խա­նու­թյունն այն­քան հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայ­լեր է ի­րա­կա­նաց­րել, որ բա­ցի Փա­շի­նյա­նից, շա­տե­րը պի­տի հայ­տն­վեն ամ­բաս­տա­նյա­լի ա­թո­ռին։

«Այս պա­տե­րազ­մի հետ կապ­ված պետք է մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղով­ներ ձևա­վոր­վեն, և քն­նու­թյուն ըն­թա­նա։ Ան­գամ այս կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում պաշ­տո­նա­տար ան­ձանց կող­մից հայ­տա­րա­րու­թյուն­ներ են հն­չել, ո­րոնք լուրջ քն­նու­թյան ա­ռար­կա պի­տի դառ­նան, քա­նի որ պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րի մա­սին են փաս­տում։ Մարդ­կանց ճա­կա­տագ­րի խե­ղու­մը, հայ­րե­նի­քի հանձ­նու­մը չեն կա­րող ան­հետևանք մնալ։ Առն­վազն մի քա­նի աղ­բյուր­նե­րի փաս­տարկ­նե­րը վկա­յում են պե­տա­կան դա­վա­ճա­նու­թյան մա­սին»։

-Ե­րեկ Փա­շի­նյա­նը հեր­թա­կան գրառ­մամբ հայ­տա­րա­րեց, որ երկ­րորդ նա­խա­գա­հի անձ­նա­գի­րը վե­րա­դարձ­նե­լու հա­մար դա­տա­վո­րին ու­ղիղ հրա­հանգ է ի­ջեց­րել։ Որ­պես օ­րեն­քի մարդ, ի՞նչ հետևու­թյուն ա­րե­ցիք այս «ցուց­մուն­քից»։
-Այս պա­տե­րազ­մից, հատ­կա­պես ազ­գա­դավ փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րե­լուց հե­տո Փա­շի­նյանն ընդ­հան­րա­պես որևէ բան ա­սե­լու, գրե­լու ի­րա­վա­սու­թյու­նից զրկ­վել է։ Իր գրա­ռում­նե­րը զար­հու­րե­լի են ու ան­հե­թեթ, ո­րով­հետև ա­մեն հա­ջոր­դը նրան ա­վե­լի վատ վի­ճա­կի մեջ է դնում, դրանք հեր­թա­կան հան­ցա­գոր­ծու­թյան կամ ան­գոր­ծու­թյան մա­սին ցուց­մունք­ներ են։ Դրան­ցում ար­տա­ցոլ­ված են և՛ իր կող­մից կա­տար­ված պա­տե­րազ­մա­կան հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը, և՛ դա­վադ­րու­թյուն­նե­րը, և՛ կո­պիտ ի­րա­վա­խախ­տում­նե­րը։ Իսկ այն, որ նա մշ­տա­պես դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի վրա ճն­շում­ներ է գոր­ծադ­րել, նո­րու­թյուն չէ։ Հայտ­նի ձայ­նագ­րու­թյու­նը հի­շեք՝ կոնկ­րետ գոր­ծով դա­տա­վոր­նե­րի էր հրա­հան­գա­վո­րում, ու­նի յու­րա­յին դա­տա­վոր­ներ, ո­րոնց թե­լադ­րում է ցան­կա­ցած ա­նօ­րի­նա­կան ո­րո­շում։ Սա էլ հեր­թա­կան ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունքն էր։ Բա­րե­բախ­տա­բար, 2,5 տա­րում դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գում ե­ղել են ար­ժա­նա­պա­տիվ դա­տա­վոր­ներ, ո­րոնք չեն տր­վել ճն­շում­նե­րի ան­կախ այն բանից, թե ինչ է դա նրանց ար­ժե­ցել։ Դա­տա­վոր­նե­րի, ՍԴ-ի վրա բա­ցա­հայտ ճն­շում­ներ են ե­ղել։ Ցա­վոք, խն­դի­րը ոչ միայն դա­տա­կան հա­մա­կար­գին, այլև ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին է վե­րա­բե­րում։ Մինչ օրս փոր­ձում է ա­թո­ռից կառ­չած մնալ՝ ի­րա­վա­պահ­նե­րին որ­պես մա­հակ օգ­տա­գոր­ծե­լով ընդ­դի­մա­դիր­ներ դեմ, որ­պես­զի լռեց­նի մարդ­կանց ար­դա­րա­ցի ցա­սու­մը, հա­վաք­ներն ու ցույ­ցե­րը ճն­շի։
-2,5 տար­վա հա­կա­սահ­մա­նադ­րա­կան քայ­լե­րին գու­մար­վեց ա­ռա­վել ծան­րա­գույն հան­ցանք՝ հայ­րե­նի­քի հանձ­նում։ Գրե­թե բո­լո­րը պա­հան­ջում են Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, սա­կայն նա շա­րու­նա­կում է մնալ իր տե­ղում։ Ընդ­դի­մու­թյու­նը չու­նի օ­րի­նա­կան լծակ­ներ, մե­խա­նիզմ­ներ նրան հե­ռաց­նե­լու։ Այս ա­ռու­մով Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­պա­տաս­խան հոդ­ված­նե­րը խնդ­րա­հա­րույց չե՞ն։
-Հա­յաս­տա­նում վի­ճա­կը յու­րօ­րի­նակ է՝ քա­ղա­քաի­րա­վա­կան ճգ­նա­ժամ է։ Սահ­մա­նադ­րու­թյամբ նա­խա­տես­ված ե­ղա­նակ­ներն են՝ վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կան կամ ԱԺ-ի կող­մից ան­վս­տա­հու­թյան հայտ­նում։ 2,5 տա­րի կա­զու­սա­յին ի­րա­վի­ճա­կում ենք հայ­տն­վել, քա­նի որ խոր­հր­դա­րա­նում Փա­շի­նյա­նի քա­ղա­քա­կան ու­ժը բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն է, իսկ ան­կախ Հա­յաս­տա­նի պատ­մու­թյան մեջ դա բա­ցա­ռիկ ի­րա­վի­ճակ է։ Երբևի­ցե իշ­խող ուժն ա­ռանց կոա­լի­ցիա­յի բա­ցար­ձակ մե­ծա­մաս­նու­թյուն չի ե­ղել։ Այս ա­ռու­մով հրա­ժա­րա­կա­նի եր­կու մե­խա­նիզմ­ներն էլ կաթ­վա­ծա­հար են։ Փա­շի­նյանն ինք­նու­րույն հրա­ժա­րա­կան չի ներ­կա­յաց­նում, իսկ նրա քա­ղա­քա­կան ուժն էլ, բնա­կա­նա­բար, չի միա­նա ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու ընդ­դի­մա­դիր­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյա­նը։ Այս քա­ղա­քա­կան ճգ­նա­ժա­մի պայ­ման­նե­րում պի­տի ակն­կա­լել նույն գոր­ծըն­թաց­նե­րը, ինչ 2018-ի «հե­ղա­փո­խու­թյան» ժա­մա­նակ, երբ հա­սա­րա­կու­թյան ճնշ­մամբ վար­չա­պե­տը հրա­ժա­րա­կան տվեց, հե­տո խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյու­նը ընտ­րեց վար­չա­պետ։ Այ­սօր նույն կերպ պի­տի վար­վի Փա­շի­նյա­նը, սա­կայն ան­հաս­կա­նա­լի է, թե ին­չի վրա է նա հույ­սը դրել, երբ նման խայ­տա­ռակ փաս­տա­թուղթ է ստո­րագ­րել, հա­յոց պատ­մու­թյունն է խե­ղել։ Դեռ վա­ղուց պի­տի հրա­ժա­րա­կա­նի դի­մում գրած լի­ներ, կամ էլ նրա խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րը մի փոքր ար­ժա­նա­պատ­վու­թյուն պի­տի ու­նե­նա­յին ու սկ­սեին Փա­շի­նյա­նին ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու գոր­ծըն­թա­ցը։ Երբ այ­սօր հայ­տա­րա­րում են, թե ա­թո­ռակ­ռիվ է գնում, ա­յո, այդ­պես է, մեկ բա­ցա­ռու­թյամբ՝ իշ­խա­նու­թյու­նում է այդ կռի­վը։ Այ­սօր պե­տու­թյան գո­յու­թյան հարց է դր­ված։ Այդ փաս­տա­թուղ­թը Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյունն է դա­կել, և պետք է ինք­նա­կամ հե­ռա­նան, որ այլ ուժ կա­րո­ղա­նա դրա­նում փո­փո­խու­թյուն­ներ ա­նել, բա­նակ­ցա­յին նոր օ­րա­կարգ սահ­մա­նել։ Բնա­կան է, որ մենք այն կար­գա­վի­ճա­կում չենք, որ կա­րո­ղա­նանք օ­րա­կարգ թե­լադ­րել։ Հայտ­նի խոսք է՝ ուժն է ծնում ի­րա­վունք, մեր բա­նակն այս պա­հին նոր պա­տե­րազ­մի մեջ մտ­նե­լու նե­րուժ չու­նի, գո­նե բա­նակ­ցու­թյուն­նե­րով պի­տի ո­րո­շա­կի հա­ջո­ղու­թյուն­նե­րի հաս­նել։ Այդ կա­պի­տու­լյա­ցիոն փաս­տա­թուղ­թը խայ­տա­ռա­կու­թյուն է։ Թվում է, թե Հա­յաս­տա­նի կող­մից այն ադր­բե­ջան­ցի է ստո­րագ­րել, ո­րով­հետև որևէ կետ հօ­գուտ մեզ չէ։ Ան­գամ գե­րի­նե­րի հետ կապ­ված ի­րա­վի­ճակն այն­պի­սին է, որ Ադր­բե­ջանն այ­սօր չի ու­զում վե­րա­դարձ­նել մեր զին­վոր­նե­րին։
-Այդ փաս­տաթղ­թում շատ հս­տակ ամ­րագր­ված է տա­րածք­նե­րի հան­ձն­ման ժա­ման­կա­ցույ­ցը, սա­կայն որևէ ժամ­կետ նշ­ված չէ գե­րի­նե­րի վե­րա­դար­ձի մա­սին։ Սա պա­տա­հա­կա­նու­թյու՞ն է։
-Ի­հար­կե ոչ։ Ոչ միայն ժամ­կետ չկա, ա­վե­լին, Մի­քա­յել Մի­նա­սյա­նը փաս­տա­թուղթ հրա­պա­րա­կեց, ո­րը նախ­նա­կան տար­բե­րակ­նե­րից էր (ՌԴ ղե­կա­վարն էլ փաս­տել էր, որ պա­տե­րազ­մը կա­րող էր կանգ­նել դեռ հոկ­տեմ­բե­րի 20-ին)՝ հա­մե­մա­տա­բար ա­վե­լի ըն­դու­նե­լի ձևա­կեր­պում­նե­րով։ Այդ փաս­տաթղ­թում ե­ղել է «ան­հա­պաղ վե­րա­դարձ­նել գե­րի­նե­րին» ձևա­կեր­պու­մը, որ­պես նա­խա­պայ­ման չի ե­ղել Շու­շիի հանձ­նու­մը։ Իսկ այս փաս­տաթղ­թում զուտ Ադր­բե­ջա­նի հա­մար ցան­կա­լի նա­խա­պայ­ման­նե­րով վերջ­նա­ժամ­կետ­ներ են։ Շու­տով այդ փաս­տաթղ­թի ստո­րագր­ման մեկ ա­մի­սը կլ­րա­նա, իսկ կա­ռա­վա­րու­թյունն ամ­բող­ջու­թյամբ ան­գոր­ծու­թյան է մատն­ված։ Գե­րի­նե­րի հար­ցը պետք է նրանց ըն­տա­նիք­նե­րի ու­սե­րին չթող­նեին, դա պե­տու­թյան հոգսն է, ո­րը պետք է օ­պե­րա­տիվ կեր­պով ի­րա­կա­նաց­վեր։ Առն­վազն պի­տի ամ­րագր­ված լի­ներ, որ մինչև տա­րածք­նե­րի հանձ­նու­մը պետք է գե­րի­նե­րին վե­րա­դարձ­նել, խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյամբ այդ տա­րածք­նե­րում ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­ներ ի­րա­կա­նաց­նել։ Ա­ռանց որևէ ե­րաշ­խի­քի, նախ­նա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, հա­րյու­րա­վոր ան­հայտ կո­րած­նե­րի առ­կա­յու­թյամբ այդ տա­րածք­նե­րը միան­գա­մից զի­ջե­ցինք թշ­նա­մուն։
-Այս օ­րե­րին նաև Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րի ճշգր­տում է տե­ղի ու­նե­նում։ Հա­յաս­տա­նի ո­րոշ տա­րածք­ներ թշ­նա­մուն զի­ջե­լու փաս­տի հետ բախ­վե­ցինք, մինչ­դեռ այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ևս հա­կա­սահ­մա­նադ­րա­կան են։ Իշ­խա­նու­թյու­նում «տա­նը մարդ չկա» վի­ճակն է, ու­րեմն ի՞նչ ա­նել, երբ այդ փաս­տա­թուղ­թը հա­րու­ցում է նաև սահ­մա­նադ­րա­կա­նու­թյան խն­դիր։
-Այդ փաս­տա­թուղ­թը մեր ներ­պե­տա­կան օ­րեն­սդ­րու­թյան հա­մա­տեքս­տում առ ո­չինչ է, ո­րով­հետև այն մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րի բնույթ ու­նի, և Փա­շի­նյանն ի­րեն թույլ է տվել միանձ­նյա ստո­րագ­րել՝ խախ­տե­լով սահ­մա­նադ­րա­կան բո­լոր մե­խա­նիզմ­նե­րը։ Սահ­մա­նադ­րու­թյունն այս­պի­սի ի­րա­վի­ճակ­նե­րի հա­մար հս­տակ կա­նո­նա­կար­գում, մե­խա­նիզմ ու­նի, ո­րը թույլ չի տա­լիս ղե­կա­վա­րին միանձ­նյա նման փաս­տա­թուղթ ստո­րագ­րել։ Բայց սա միայն ներ­պե­տա­կան խն­դիր չէ, այդ փաս­տաթղ­թում եր­կու եր­կր­նե­րի ղե­կա­վար­նե­րի ստո­րագ­րու­թյունն է։ Առն­վազն պետք է, որ­պես պե­տու­թյուն, այն­քան ու­ժեղ ու շա­հե­կան վի­ճա­կում լի­նեինք, որ այլ գոր­ծըն­թաց­ներ կա­րո­ղա­նա­յինք թե­լադ­րել։ Ինչ վե­րա­բե­րում է Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին, բնա­կա­նա­բար, կա Սահ­մա­նադ­րու­թյան հետ հա­կա­սու­թյուն։ Տա­րած­քա­յին ցան­կա­ցած փո­փո­խու­թյան դեպ­քում պետք է հան­րաք­վե ի­րա­կա­նաց­վի։ Ե­թե ու­սում­նա­սի­րում ենք հա­մաշ­խար­հա­յին փոր­ձը, սահ­մա­նագծ­ման ան­գամ չն­չին փո­փո­խու­թյու­նը են­թադ­րում է լր­ջա­գույն աշ­խա­տանք, տևա­կան ժա­մա­նակ, մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի ձևա­վո­րում...
-...Իսկ մենք սահ­մա­նա­փակ­վում ենք Ադր­բե­ջա­նի ներ­կա­յաց­րած GPS-ի տվյալ­նե­րով։
-Ա­յո, դա ան­գամ ծաղր է պե­տու­թյան հան­դեպ։ Ինչ­պե՞ս կա­րե­լի է նման լր­ջա­գույն հարց այդ մա­կար­դա­կով լու­ծել։ Այս օ­րե­րին երկ­րի 4-րդ հար­կա­տուն՝ Սոթ­քի հան­քը, կա­րող է չշա­հա­գործ­վել, դա մեր պե­տու­թյան հա­մար հեր­թա­կան հար­վածն է։ Ան­գամ չն­չին տո­կո­սայ­նու­թյուն ու­նե­ցող ոս­կու հան­քե­րի դեպ­քում այլ եր­կր­ներ տա­րի­նե­րով պայ­քա­րում են՝ մի բլ­րակ հարևա­նին հանձ­նե­լուց ա­ռաջ։ Այդ հան­քի հան­ձն­ման հետևան­քով մեր երկ­րում հա­զա­րա­վոր ըն­տա­նիք­նե­րի բա­րե­կե­ցու­թյու­նը, ապ­րուս­տի խն­դի­րը հար­ցա­կա­նի տակ են դր­վում։ Այ­սօր մենք իշ­խա­նու­թյուն չու­նենք, մեր քա­ղա­քա­ցի­նե­րը ան­տե­րու­թյան են մատն­ված։ Օր, ժամ ա­ռաջ պի­տի ա­զատ­վել այս իշ­խա­նու­թյու­նից, ա­մեն րո­պեն թանկ է նս­տում մեր երկ­րի վրա։ Հա­յաս­տա­նում որ­քան փոր­ձա­ռու, կա­րող ու­ժեր կան, պետք է բե­րել ա­ռա­ջին պլան, բո­լո­րին հա­մախմ­բել ու եր­կի­րը հա­նել այս ճահ­ճից։ Մա­նի­պու­լյա­ցիա թող չա­նեն՝ ե­թե ոչ Նի­կո­լը, ա­պա ո՞վ։ Ցան­կա­ցած մարդ, բա­ցի Նի­կոլ Փա­շի­նյա­նից։ Այ­սօր դեռ ան­ցու­մա­յին ուժ է ձևա­վոր­վե­լու, հե­տո կլի­նեն ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ, և հան­րու­թյու­նը կընտ­րի նրան, ում ու­զում է։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 12967

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ