Մի երիտասարդ ամեն օր գալիս էր եկեղեցի և մեկ րոպե մնալուց հետո դուրս էր գալիս։
Մի օր էլ քահանան հարցնում է նրան, թե ինչո՛ւ է այդքան շուտ գնում եկեղեցուց։ Երիտասարդն ասում է, որ երկար աղոթել չգիտի, դրա համար էլ ամեն օր գալիս է եկեղեցի և միայն ասում՝ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍ, ԵՍ ԱՅՍՏԵՂ ԵՄ։
Անցնում է որոշ ժամանակ, այս երիտասարդը ավտովթարի է ենթարկվում։ Նրան տանում են հիվանդանոց։
Մի քանի օր անց, երբ բուժքույրը հերթական անգամ մտնում է նրա սենյակ, զարմացած հարցնում է.
- Դու շատ ծանր վերքեր ունես, բայց ի՞նչն է պատճառը, որ միշտ ուրախ ես։
Երիտասարդն ասում է, որ ինքն ամեն օր այցելու ունի։ Ամեն օր, երբ բուժքույրը դուրս է գալիս, Քրիստոս գալիս է և ասում՝
ՄԻ՛ ՎԱԽԵՑԻՐ, ԵՍ ԱՅՍՏԵՂ ԵՄ...
Այս պատմությունը սովորեցնում է մեզ՝ եթե միշտ այցելում ենք Աստծո տուն, նեղությունների ժամանակ էլ Նա է մեզ այցելում։
Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ