Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Իլոն Մասկի սենսացիոն բացահայտումը. ԱՄՆ- ի Միջազգային զարգացման գործակալությունը կենսաբանական զենքի հետազոտություններ է ֆինանսավորել

Իլոն Մասկի սենսացիոն բացահայտումը. ԱՄՆ- ի Միջազգային զարգացման գործակալությունը կենսաբանական զենքի հետազոտություններ է ֆինանսավորել
04.02.2025 | 17:53

Մասկը ցնցող մանրամասներ բացահայտելով USAID- ի գործունեության մասին, ըստ էության, հաստատել է վերջին օրերի մեր հրապարակումները

Իսկ ինչ էինք գրել մենք այդ հրապարակումներում… Գրել էինք , որ կենսալաբորատորիայում արհեստականորեն GOVID- 19-ը ստեղծելու, կորոնավիրուսային համավարակի, ինչպես նաև այն անհայտ վիրուսի ստեղծման հետևում, որն այժմ Հնդկաստանում մասնագետներին անհայտ հիվանդության բռնկման պատճառ է հանդիսացել, կանգնած են «Խորքային պետություն» կամ «Համաշխարհային կառավարություն» կոչվածը, նրա ներկայացուցիչները՝ Սատանայի ծնունդ ու ծառա ջհուդամասոնները, գլոբալիստները…

Գրել էինք նաև կենսանվտանգության ռիսկերի, մասնավորապես, նոր վիրուսների տարածման վտանգի վերաբերյալ փորձագետների զգուշացման մասին:
Եվ, ահա, ինչպես պարզվում է հիմա, կենսաբանական զենքի ոլորտում հետազոտություններ անցկացնելու նպատակով «Խորքային պետության» գործիքներից մեկն ԱՄՆ- ի Միջազգային զարգացման գործակալությունն է (USAID): Այն անմիջականորեն չի զբաղվել ու չի զբաղվում վերոնշյալ հետազոտություններով կամ կենսաբանական զենքի ստեղծմամբ, բայց, ինչպես X սոցցանցում բացահայտել է ամերիկացի հանրաճանաչ գործարար և ԱՄՆ- ի Պետական կառավարման արդյունավետության նորաստեղծ դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը, ֆինանսավորել է դրանք:
«Գիտե՞ք, որ ԱՄՆ- ի ՄԶԳ- ն, օգտագործելով ձեր հարկային պահումները, ֆինանսավորել է կենսաբանական զենքի ոլորտում հետազոտությունները, ներառյալ՝ COVID-19- ը, որը միլիոնավոր մարդկանց կյանք խլեց»,- «РИА Новости»– ի տեղեկացմամբ , գրել է ամերիկյան հիշյալ գերատեսչության ղեկավարը:
Ավելի վաղ Մասկը USAID- ն անվանել էր հանցավոր կազմակերպություն և «արմատական ձախ մարքսիստների օձի բույն, որոնք ատում են Ամերիկան»:
Հավելենք՝ ոչ միայն Ամերիկան, այլև մնացած աշխարը, մարդկությանը, մարդուն, քանի որ ատում են մարդու ստեղծողին՝ Աստծուն, ում ՀԱՅՐ ենք անվանում:
Մասկն ավելի հեռուն է գնացել. ԱՄՆ- ի կառավարության արդյունավետության բարձրացման գերատեսչության (DOGE) ղեկավարը USAID- ին ոչ միայն մեղադրել է ամերիկացի հարկատուների միջոցները կենսաբանական զենքի մշակումները ֆինանսավորելու նպատակով օգտագործելու համար, այլև յուրօրինակ պատերազմ է հայտարարել USAID- ին՝ X սոցցանցում ջնջելով նրա հաշիվը:
Ինչպես տեղեկացրել է Life.ru – ն, X սոցիալական ցանցում ԱՄՆ- ի Միջազգային զարգացման գործակալության հաշիվը, որն ուներ մոտ մեկ միլիոն բաժանորդ, ջնջվել է։ CNN- ն ավելի վաղ հայտնել էր, որ USAID- ի կայքն անջատվել է շաբաթ օրը՝ փետրվարի 1-ին, առանց բացատրության: Գործարարն USAID- ն անվանելով հանցավոր կազմակերպություն, այն կարծիքն էր հայտնել, որ գործակալությունը պետք է դադարեցնի իր գոյությունը:
Սպիտակ տունն ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 90 օրով կասեցվում է զարգացման նպատակով այլ երկրներին օգնության տրամադրումը՝ գնահատելու համար այդ ծրագրերի համապատասխանությունը Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությանը: Ուկրաինական «Հանրային» հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Ուկրաինայում ԱՄՆ- ի ՄԶԳ գրասենյակը հրաման է ստացել դադարեցնել երկրում բոլոր նախագծերը: Ինչպես ընդգծել է աղբյուրը, այս պահին կազմակերպության ուկրաինական մասնաճյուղի աշխատակիցները տվյալներ չունեն Ուկրաինայում ծրագրի հետագա ճակատագրի մասին:
Ամերիկացի գործարար Իլոն Մասկի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ- ի Միջազգային զարգացման գործակալությունը պետք է մահանա, էական փոփոխությունների չի հանգեցնի կազմակերպության գործունեության մեջ: «РИА Новости»– ի տեղեկացմամբ, նման կարծիք է հայտնել ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովն իր Telegram ալիքում։
«Շատ հավանական է, որ վերակազմավորումից հետո էլ, հաշվի առնելով ԱՄՆ- ի արտաքին քաղաքականության նպատակները, դրանք կլինեն նույն ձվերը, միայն տեսքը կլինի կողքից»,- կասկած հայտնելով վերակազմավորումից հետո USAID- ի էական փոփոխության առնչությամբ, գրել է Պուշկովը:
Արևմտյան ԶԼՄ- ները հայտնել են, որ ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն արձակուրդ է ուղարկել USAID- ի շուրջ 60 բարձրաստիճան պաշտոնյաների այն բանից հետո, երբ Նահանգները դադարեցրել են այլ պետություններին օգնություն տրամադրելը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ևս կա, Պենտագոնի ֆինանսավորմամբ գործում է կենսալաբորատորիաների մեծ ցանց Երևանում, Գյումրիում, Հայաստանում ևս կա, գործում է USAID- ի գրասենյակը, որի գործունեությունն այստեղ շատ չի տարբերվում «Սորոսի հիմնադրամ» կոչվածի («Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան») գործունեությունից… 2018- ի «Թավշյա հեղափոխություն» կոչվածի առնչությամբ մենք նրանց դեռ կհիշենք…

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 15905

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ƒÃ‚¢Ã¢â€šÂ¬Ã¯Â¿Â½ÃƒÂ¢Ã¢â€šÂ¬Ã¯Â¿Â½/1357892444" rel="nofollow">Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 05.05.2025