Տեր աղոթում եմ ամեն հայի հոգու փրկության համար, ով Հայաստան է վերադարձել ու Հայրենիքի, հայ ազգի միավորման համար է գործել։
Հա‘յր, օգնիր հայերիս միավորման գործում, ինքնագիտակցություններիս արթնացման հարցում։
Ազգային հերոս Վազգեն Ա-ն առաջին անգամ Հայաստան է ոտք դրել 40 տարեկանում։
Ամենապաշտելի հայոց կաթողիկոսի գործունեության շնորհիվ սկսվեց Հայ Առաքելական Եկեղեցու Էջմիածնի և Կիլիկիո ճյուղերի միավորման գործնթացը։
Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով նա դիմել էր ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։
Այսօր, երբ Արցախը հայաթափվել է, իսկ Հայաստանի գլխին դեռ նստած է հակաքրիստոսը, նիկոլիզմը դեռ դուրս չի գալիս մոլորյալների հոգիներից, Պահքի այս շրջանում և այսօր, երբ Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Անառակի կիրակին, աղոթում եմ, որ Հայաստանից հեռու գտնվող հայերը միշտ հիշեն.
Հայի օրրանը Հայաստանն է ու այլ ՀԱՅՐԵՆԻՔ չկա։ Վաղ, թե ուշ հայերեն խոսեք, կամ չխոսեք, որ տարիքում էլ լինեք, մի օր Շառլ Ազնավուրի, Վիլյամ Սարոյանի, Քրք Քրքորյանի, Անդրե Աղասիի և շատ շատերի նման ՀԱՅ լինելը կգիտակցեք ու Հայաստանի լինելությունը ամբողջ սրտով ու հոգով կգիտակցեք, կվերադառնաք ձեր արմատներին, ինչպես ծառի վրայից ընկած սերմը, հողի մեջ կմնաք ու կտաք նոր ծիլեր Հայկական լեռնաշխարհում ապրելու համար։
Հա’յր, որ ամենազոր ես, հայը միշտ հող, տուն Հայրենիք է ունեցել, ի տարբերություն Իսրայելի ժողովրդի, որ անապատներում թափառելով տուն էր փնտրում։
Հին կտակարանային այդ առակից իմ ընկալմամբ, հայը անառակ որդու հետ պատահածից, հետևություն է անում, որ հայրական տան ճամփան գտնելու ու վերադառնալու ուղղին ճիշտ է, քանի որ մենք բոլորս մի օր գալու ենք երկնային մեր տունը։
Եվ ուրեմն Հայր, աղոթում եմ, որ ուր էլ լինի հայերեն խոսացող, ուղն ու ծուծով իրեն հայ զգացող մարդը, Հայքի սերնդի ժառանգորդը Հայրենիք ունենա ու կորցրած Հայրենիքը վերադառնալու ճանապարհ գտնի։ Թող մենք գիտակցենք, որ Հայաստանն այն դրախտն է, կամ Դրախտի դռները, որ կբացվեն ամեն բարեպաշտ մարդու համար։
Տե’ր, թող լույսերի մեջ վառ մնան Մեծ Հայերի հոգիները և աշխարհասփյուռ հայերի Հայաստանի կողքը կանգնելու, այս դժվար ժամանակներում սատար կանգնելու նրանց ուղին էլ լուսավորիր։
Թող ցեղակրոն հայը Քրիստոսի մարդասիրական դասերը չմոռանա, որ ընդունել է նրա առաքյալներից ու ինչպես Հայ Եկեղեցու վարդապետներն են եղել Լուսավորչից սկսած, այնպես էլ մենք բոլորս գիտակցենք զարգացած, կրթված, ուսյալ լինելու կարևորությունը Հայաստանի լինելիության այս ծանր օրերին։
Աղոթքս խնդրանք ու աղաչանք է, քանզի հույսս ու հավատքս առ հավետ Դու ես Բարձրյալ, իմ Տեր Աստված։
Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ