Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Ալավերդիում օդն աղտոտելու թույլտվության են սպասում

Ալավերդիում օդն աղտոտելու թույլտվության են սպասում
24.05.2019 | 01:15

Պղնձամոլիբդենային գործարանի աշխատակիցները սպասողական վիճակում են, թե երբ կվերագործարկվի ձուլարանը: Տեղացիների հույսը կառավարության համապատասխան որոշումն է, ըստ որի, շահագործող ընկերությունը կկարողանա թույլատրելիից ավելի արտանետումներ անել: «Այժմ կառավարությունում բանակցում են թույլատրելի սահմանային նորմը գերազանցելու համաձայնության վերաբերյալ 1,5 տարով իրավունք ստանալու շուրջ:

Կառավարիչների այժմյան տրամադրվածությունը, կարծես թե, դրական է: Ըստ երևույթին հասկացել են, որ ժողովրդի սոցիալական վիճակը գնալով վատանում է, մի շարք խնդիրներ են առաջ գալիս, արտագաղթողների թիվն է մեծանում և այլն: Հետևաբար, ստիպված են ինչ-ինչ զիջումների գնալով` ընդառաջել «Էյ-Սի-Փի» ընկերությանը»,- ասաց «Իրատեսի» զրուցակիցը:
Իսկ ի՞նչ եղավ չինացիների հետ իրականացվելիք վերազինման նախագիծը, ինչի մասին նախկին իշխանություններն էլ էին խոսում` հարցրինք: «Գլուխ հանել չի ստացվում, չգիտենք` ով որտեղ չի կարողանում զիջել կամ համաձայնության գալ, բայց հստակ է մի բան` չինական կողմը հսկայական ներդրումներ անելուց առաջ կառավարությունից ակնկալում է որոշակի արտոնություններ` զեղչված հարկերի տեսքով»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 8217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ