ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Մեծ Բրիտանիայի վարչապետը կրկին կինքնամեկուսանա կորոնավիրուսի պատճառով

Մեծ Բրիտանիայի վարչապետը կրկին կինքնամեկուսանա կորոնավիրուսի պատճառով
16.11.2020 | 12:54

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ծանուցում է ստացել, որ պետք է ինքնամեկուսանա նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդու հետ շփման պատճառով։

«Վարչապետն այսօր Test and Trace ծառայության կողմից տեղեկացվել է, որ պետք է ինքնամեկուսանա, քանի որ շփում է ունեցել մի մարդու հետ, որի մոտ COVID-19-ի հետազոտությունը դրական պատասխան է տվել։ Վարչապետն ինքնամեկուսացել է և հետևելու է ցուցումներին։ Նա կշարունակի աշխատել Դաունինգ սթրիթի իր նստավայրից, այդ թվում՝ կղեկավարի կորոնավիրուսի համավարակի դեմ ուղղված կառավարության պատասխան գործողությունները», - ասված է հաղորդագրության մեջ։ Ջոնսոնի ինքնազգացողությունը լավ է և COVID-19-ին բնորոշ ախտանշաններ չեն նկատվում։
Կորոնավիրուսով վարակված անձը, որի հետ շփվել է վարչապետը, եղել է Ջոնսոնի գլխավորած Մեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցությունից առաջադրված պատգամավոր Լի Անդերդոնը։

Դիտվել է՝ 2943

Մեկնաբանություններ