Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայկական ԱԷԿ-ը և «ՏՎԷԼ» ԲԸ ստորագրել են 2021-ին միջուկային վառելիքի մտակարարման փաստաթղթեր

Հայկական ԱԷԿ-ը և «ՏՎԷԼ» ԲԸ ստորագրել են 2021-ին միջուկային վառելիքի մտակարարման փաստաթղթեր
24.12.2020 | 15:57

Հայկական ԱԷԿ-ը և «ՏՎԷԼ» ԲԸ տորագրել են 2021-ին ռուսաստանյան միջուկային վառելիքի մտակարարման փաստաթղթեր, որ թույլ կտա ապահովել թարմ միջուկային վառելիքի ատոմակայանի պահանջարկը: Հայաստանում գործող 407,5 ՄՎտ հզորությամբ միակ գործող ատոմային էներգաբլոկի համար մատակարարվում է Մեքենաշինական գործարանի (Ռոսատոմի՝ «ՏՎԷԼ» վառելիքային ընկերությունը, ք.Էլեկտրոստալ) արտադրության ВВЭР-440 ռեակտորի համար նախատեսված թրթռակայուն վառելիք: Հայկական ԱԷԿ-ը ավանդաբար երկրի էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուրներից է: Կայանը տարեկան արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի 40 տոկոսը: 2020-ի առաջին երեք եռամսյակներում ԱԷԿ-ում արտադրվել է 1,8905 մլրդ. կՎտ/ժ էլեկտրաէներգիա:

«ՏՎԷԼ վառելիքային ընկերության և Հայկական ԱԷԿ-ի երկար տարիների համագործակցությունը կրում են ռազմավարական բնույթ: Մենք միշտ հուսալիորեն ապահովում ենք կայանը բարձրորակ միջուկային վառելիքով, առավելագույնս լիարժեք բավարարելով պատվիրատուի ցանկությունները: Հիմնվելով այդ սկզբունքների վրա մենք պատրաստ ենք հետագայում ևս՝ մինչև ԱԷԿ-ի ատոմային բլոկի ծառայության ժամկետի ավարտը, ապահովել այն ռուսաստանյան միջուկային վառելիքով», – նշեց «ՏՎԷԼ» ԲԸ նախագահ Նատալյա Նիկիպելովան:

Դիտվել է՝ 12842

Մեկնաբանություններ