Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Եթե Արարատը մնար մերը, հիմա սարի կեսը ծախած կլինեին

Եթե Արարատը մնար մերը, հիմա սարի կեսը ծախած կլինեին
07.10.2024 | 16:21

Հայաստանում ամեն օր մի բլուր, կամ սար հանքաքարի ձևով քանդում ու վերացնում են։

Երկրում բարդակի, անիշխանության իրավիճակում ով ոնց կարողանում թալանում է Հայաստանի բնական ռեսուրսները։

Երեկ Աշտարակի կամրջով, Երևանի ճանապարհին, ձախակողմյան հատվածում մի կարմիր ավազի ակտիվ շահագործվող հանք տեսանք։ Այդ հանքը Սովետի շրջանից մնացել ու գրեթե չէր էլ շահագործվում այլևս։ Հիմա տեսանք, որ սարից բան չէր մնացել։ Հանքաքար է, որ հանել ու հանում էին։

Ամեն անգամ ոչնչացվող սարեր էի նկատում Երևանից Արզնիով դեպի Հրազդան ճանապարհին, Չայնի ասված մասում։

Այս անգամ Աշտարակի խճուղին դարձավ գիշերային մղձավանջս։

Էս ի՞նչ թալանչի, տկարամիտ ու ագահ են մարդիկ, որ իրենք իրենց իսկ սերունդներին զրկում են Հայաստանում ապրելու հնարավորությունից։

Թուքը չի հայի թշնամին։ Հայի թշնամին հենց ինքն է։ ՈՒ չկա հայից էլ ավելի իր երկիրը չսիրող, զուտ սպառող, հոգևորից կիլոմետրերով հեռու արարած։

Հազարավոր երեխաների սպանդը մարսող, սերունդին ապագայում կենսատու ռեսուրսներից զրկող ժամանակակից։

Գրողուցավ ազգ ինչի՞ ես թույլ տալիս երեխայիդ ապագան գողանան։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 7636

Մեկնաբանություններ