Ռուսաստանը և ԱՄՆ-ը նախնական որոշում են կայացրել խորհրդակցությունները Ստամբուլից տեղափոխել իրենց մայրաքաղաքներ, բանակցությունների նոր փուլը տեղի կունենա «շատ մոտ ապագայում՝ Մոսկվայում՝ տեղեկացրել է ՌԴ դեսպան Ալեքսանդր Դարչիևը։ «Ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման գործընթացը դանդաղում է ոչ միայն Սպիտակ տան հակառակորդների կողմից՝ ի դեմս «խորքային պետության», այլև Կոնգրեսի «բազեների», որտեղ ձևավորվել է կայուն հակառուսական լոբբի»,- ընդգծել է դեսպանը:               
 

Այս ընտրությունները կդառնան ոչ միայն Գյումրու, այլև ողջ Հայաստանի քաղաքական մթնոլորտի կարևոր փորձաքար

Այս ընտրությունները կդառնան ոչ միայն Գյումրու, այլև ողջ Հայաստանի քաղաքական մթնոլորտի կարևոր փորձաքար
24.03.2025 | 10:56

Կիրակի օրը սպասվող Գյումրու ՏԻՄ ընտրությունները ներքաղաքական օրակարգի առանցքային իրադարձություններից են, և այս հարցում երկրորդ կարծիք դժվար թե լինի։ Հենց այդ պատճառով Նիկոլն ու իր վարչախումբը ջանք չեն խնայում ոչ միայն թեման իրենց ուշադրության կենտրոնում պահելու, այլև ամբողջովին վերահսկելու համար։ Նիկոլը հասկանում է, որ «Գյումրու ճակատամարտը» կարող է նրա համար նոր «Վաթեռլոո» դառնալ, ուստի փորձում է ամեն կերպ ապահովել իր համար ցանկալի արդյունք։

Ըստ էության, սրանով է պայմանավորված ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ ճնշումների ակտիվացումը, արհեստական՝ նույնիսկ ծիծաղելի քրեական գործերի ի հայտ գալը և հավանական օպոնենտներին տարբեր ինտրիգների մեջ ներքաշելու փորձերը։

Գյումրիում ընդդիմադիր ուժերը ձևավորել են ՔՊ-ի դեմ «ստվերային դաշինք», որի հիմնական նպատակը քաղաքը Փաշինյանին չզիջելն է։ Պատմականորեն Գյումրին աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով, և Նիկոլը դա շատ լավ գիտի։ Նա նաև հասկանում է, որ ընդդիմությունը կանի ամեն ինչ՝ ՔՊ-ին Գյումրիում պարտության մատնելու համար։

Այս համատեքստում Փաշինյանի թիմը փորձ է անում ընդդիմադիր թեկնածուներին ներկայացնել որպես «ՀՀԿ-ի մարդիկ». ի դեպ, ՀՀԿ-ի անվան շահարկմամբ իշխանությունը կարծում է դեռ կաշխատի 2018-ի էյֆորիան, սակայն, ինչպես տեսնում ենք, այն որպես քաղաքական գործիք այլևս զրոյական ազդեցություն ունի։

Սակայն Գյումրին երբեք չի եղել իշխանության կամայականություններին ենթարկվող քաղաք։ Այն միշտ իր ձայնը բարձրացրել է, երբ փորձ է արվել սահմանափակել դրա ինքնորոշումը։ Այս ընտրությունները կդառնան ոչ միայն Գյումրու, այլև ողջ Հայաստանի քաղաքական մթնոլորտի կարևոր փորձաքար։ Եթե Գյումրին կրկին հաստատի իր ընդդիմադիր կեցվածքը, դա կարող է ազդակ դառնալ երկրում իշխանական հավասարակշռության փոփոխության համար։ Սակայն եթե ՔՊ-ին հաջողվի պահպանել վերահսկողությունը, դա կդիտարկվի որպես իշխանության կողմից վարչական ու քաղաքական բոլոր լծակների կիրառման հաղթական օրինակ։

Այսպիսով, Գյումրու ընտրությունները ձևավորվում են ոչ միայն որպես տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման գործընթաց, այլև որպես քաղաքական դիմադրության ու իշխանության ամրապնդման վճռորոշ ճակատամարտ, որի արդյունքը կարող է մեծապես անդրադառնալ Հայաստանի ապագա քաղաքական դինամիկայի վրա։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 7958

Մեկնաբանություններ