Ոչ անհայտ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու գրել.
«Երբ կաթողիկոսի աթոռը զբաղեցրած անձը «քեշ» փողով ծախվող է, կարելի է հետը հանդիպել «բոթասներով» ու դեմը նստել «չռված»։
Լավ է՝ լողազգեստով չեն գնացել հանդիպման, թե չէ Կտրիճը ստիպված ընդունելու էր»:
Անկիրթ երիտասարդին պատասխանում է Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր ԱՀԱՐՈՆ քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ:
- Հոգևոր բորոտների աչքերը կազմ ու պատրաստ են ուրիշներին զրպարտելու, մինչդեռ իրենց ներսը լի է մեռելոտի աղբ ու մեղքով:
Նրանք անգամ չեն երկյուղում Աստուծո օծյալի դեմ վայրահաչելուց:
Ինչ-որ մռայլադեմ ու սևահոգի պարոնի ձեռքում մտրակ դարձած տհաս պատանուն մեզ մնում է միայն երջանկություն մաղթել, ինչպես հայտնի առակն է ասում:
Մի երիտասարդ զինվորական ձիով գնում է:
Ճանապահի եզրին նստած մուրացկանին տեսնելով՝ հարվածում է:
Մուրացկանը ձիավորի հետեւից բացականչում է.
- Երջանի՛կ եղիր:
Հավաքված մարդիկ՝ զարմացած եղելությունից, մուրացկանին ասում են ծաղրական հեգնանքով.
-Նա քեզ մտրակով հարվածեց, իսկ դու նրան երջանկություն ես մաղթում:
Մուրացկանը պատասխանում է.
- Եթե նա երջանիկ լիներ, ինձ չէր հարվածի:
Այսքանն առ այս: