Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Մշակիր ինքդ քեզ

Մշակիր ինքդ քեզ
08.09.2025 | 21:59
Սեպտեմբերի 9
- Քո զորությամբ մենք կհաղթենք:
- Այո: Քո այդ հաղթող Զորությունը ստանում ես Ինձնից: Ինձ հետ եղողը չի պարտվում: Նշանակում է` հաջողության գաղտնիքը Ինձ հետ ապրելու մեջ է:
Եթեկամենում ես կյանքից լավագույնը ստանալ, այդ դեպքում ավելի մոտ արի Ինձ։
Ինձ, որ Տերն եմ ու պարգևողը կյանքի: Վարձատրությունը, անշուշտ, շռայլ կլինի, կատարյալ հաջողություն, բայց Իմ հաջողությունը:
Այդ հաջողություններն են` շահված հոգիներ, բուժված հիվանդություններ, դուրս նետված դևեր:
Այդ հաջողությունը երբեմն կլինի կատարյալ զոհողություն, նման Գողգոթայում տեղի ունեցածին: Երբեմն կլինի հաջողությունը մեկի, որ բառ չարտասանեց թշնամիների արհամարհանքի, չարչարանքի ու անարգող աղմուկների դեմ։
Կամ կլինի հաջողությունը հարուցյալ Փրկչի, երբ Նա Զատկի առավոտյան քայլում էր Հովսեփ Արիմաթացու պարտեզում:
Այս բոլորն Իմ հաջողություններն են:
Աշխարհի մարդկանց կարող է թվալ, որ դու ձախողվել ես, սակայն աշխարհը չի դատում այնպես, ինչպես Ես եմ դատում:
Սիրով ու երկյուղածությամբ ծնկի արի Իմ հայտնության առջև:
Հոգևոր ճշմարտությունները տեսնելու պատեհությունը մեծ ուրախություն է:
Երբ երկինքը բաց է, Ձայնը խոսում է ոչ թե բոլոր, այլ միայն հավատարիմ սրտերին:
Իմացիր, որ քո աշխատանքի ամենաառաջին ու ամենամեծ դաշտը դու ես: Քո առաջին գործն է քաշել, դեն նետել փուշն ու մոլախոտը. տնկել բարի տնկիներ, տնկածների շուրջը փորել, խնամքով մշակել ու հասցնել պտղաբերումին: Երբ այս ամենը բարեխղճորեն կատարվի, այնժամ Ես քեզ ուրիշ դաշտեր կառաջնորդեմ:
Դիտվել է՝ 320

Մեկնաբանություններ