-
17.07.2013|
20:06
Հունիսի 1-ից մինչև 21-ն անցկացվեցին պետական ավարտական և միասնական քննությունները: Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) տնօրեն Գագիկ Մելիքյանը ամփոփեց այս տարվա բուհերի ընդունելիության քննությունների արդյունքները: ԳԹԿ տնօրենի տեղեկացմամբ՝ այս տարի արձանագրվել է մոտ 15 հազար դիմորդ։
-
17.07.2013|
18:16
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ ՄԵԼԻՔՅԱՆՆ այսօր ներկայացրեց ԲՈՒՀ -երում քննությունների արդյունքները: Ըստ ԳԹԿ տնօրնի, այս տարի նախորդի համեմատ աճել է թափուր տեղերի թիվը: «Թափուր տեղեր այս տարի չունեն միայն ՀՊՏՀ-ն և ԵՊԲՀ-ն: Որպես կանոն, բոլոր մասնաճյուղերում սովորաբար լինում են թափուր տեղեր, բայց Երևանում այս տարի այս բուհերը չունեն: Ինչ վերաբերում է ԵՊՀ-ին` ապա այս տարի բուհն ունի 310 թափուր տեղեր, տարբեր մասնագիտությունների գծով»,- նշեց բանախոսը, հավելելով, որ այդ տեղերը շատ են հատկապես բնական մասնագիտությունների գծով:
-
16.07.2013|
12:06
ՀՀ պետական և ոչ պետական բուհերի առկա ուսուցման 2013 թվականի ընդունելության անվճար և վճարովի ուսուցման մրցույթների արդյունքները հրապարակվել են հուլիսի 15-ին:
-
06.07.2013|
13:23
Կազանում այսօր տեղի կունենա Ուսանողական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Ուսանողների ամառային մրցումները տեղի են ունենում 2 տարին մեկ Համալսարանական սպորտի միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։ Ունիվերսիադա-2013-ին կխաղարկվի մեդալների 350 համախումբ՝ 27 մարզաձևից։ Մրցումները կտևեն մինչև հուլիսի 17-ը։
-
04.07.2013|
23:24
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն" կարգապահական երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն:
-
03.07.2013|
14:14
Այս օրերին Ծաղկաձորում անցկացվեց Հայաստանի KBH-ի դպրոցական լիգայի ամառային գավաթի խաղարկությունը։ Ուրախների և հնարամիտների ակումբը մեր երկրում լավ անվանդույթներ ունի։ Ժամանակին «Շարմ» և «Նոր հայեր» թիմերը եղանակ էին ստեղծում KBH-ի աշխարհում։ Վերջին շրջանում, սակայն, ուրախների և հնարամիտների շարժումը Հայաստանում հետընթաց է ապրել, համենայն դեպս, լուրջ թիմեր ասպարեզում չկան։
-
03.07.2013|
12:29
Հուլիսի 1-ին ավարտվել է միասնական քննությունների լրացուցիչ փուլին մասնակցելու դիմում-հայտերի ընդունման ժամկետը։ Հաջորդ իսկ օրը՝ հուլիսի 2-ին, «Ռուսաց լեզու» առարկայով մեկնարկել է լրացուցիչ փուլը, որին մասնակցելու է շուրջ 840 դիմորդ։ Նրանցից 195-ն առաջին փուլին չեն մասնակցել հիվանդության կամ հարգելի այլ պատճառով։
-
28.06.2013|
16:17
Կարևորելով միջազգային կապերի զարգացումն ու ամրապնդումը և ֆրանսերենին ապագա ուսանողների տիրապետման գործը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջև համագործակցությունը որակական նոր փուլ մտավ:
-
25.06.2013|
17:33
«Ժառանգություն» կուսակցության անդամ, «Բարև Երևան» դաշինքի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը խիստ անհանգստացած է Երևանի քաղաքապետարանի կրթության ոլորտում իրականացված գործունեությամբ:
-
22.06.2013|
19:14
«Ես ճարտարապետ Լևոն Իգիթյանն եմ՝ Երևանի կենտրոնում ապրած։ Ես էս քաղաքի մարդ եմ։ Ավագանի եմ, թե այլ վարչության անդամ՝ իմ քաղաքի համար ինչ-որ բան եմ անում։ Բոլորս միասին ենք այս ամենի համար պատասխանատու։ Ընդհանուր առմամբ՝ ուզում եմ հասկանալ, դուք էդքան միամի՞տ եք , թե՞ ձեզ միամիտ եք ձևացնում»,-լրագրողներին դիմելով`ասաց Երևանի ավագանու անդամ, ճարտարապետ Լևոն ԻԳԻԹՅԱՆԸ:
脙聝脝聮脙聜脗炉脙聝芒聙職脙聜脗驴脙聝芒聙職脙聜脗陆/1692104897" rel="nofollow">Հետահայաց