-
18.12.2020|
01:09
Նարեկ Դուրյանի հիմնադրած «Բոհեմ» թատրոնը համավարակով ու պատերազմով պայմանավորված իննամսյա դադարը խախտեց մանկական ներկայացմամբ։ «Տիկնիկների խանութ» երաժշտական ներկայացումը նվիրվեց արցախցի ու հայաստանցի փոքրիկներին։ Մուտքն ազատ էր։
-
18.12.2020|
00:58
2020-ին հայկական ոսկեհուռ աշունը անհայտ բացակայող էր, հաղթանակի բերկրանքը փոխվեց դավալիցք պարտության սգերգով, և մեր նախշուն հանդերձները ծածկվեցին մոխրի թունդ շերտով։ Ապրել, այնուամենայնիվ, անհրաժեշտ է։
-
15.12.2020|
11:58
Փառատոնային կյանքն այս տարի աննախադեպ ընթացք ունեցավ՝ հարմարվելով մե՛կ համավարակի, մե՛կ պատերազմի թելադրած պայմաններին։ Հետպատերազմական փուլն էլ անմասն չի մնացել իրավիճակային ազդեցությունից։
-
15.12.2020|
01:23
«Էդիթ պրինտ» հրատարակչությունը «Սփյուռք» մատենաշարով ներկայացնում է արևմտահայ և սփյուռքյան գրողների ստեղծագործություններ՝ արձակ, պոեզիա, թատերգություն, ուղեգրութուն և այլն։
-
15.12.2020|
01:21
Հիմա արդեն բեմը կենդանություն է ստանում, բայց միայն մանուկների համար։ Տարվա թատերական անցուդարձի ու սպասվող ծրագրերի մասին զրուցել ենք Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն ԼՈՒՍԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆԻ հետ։
-
14.12.2020|
13:21
«ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի դեկտեմբերի 15-29-ը՝ առցանց եղանակով։ Հաշվի առնելով երկրում տիրող իրավիճակը՝ փառատոնը փոքր-ինչ հետաձգվել է և իրականացրել ձևաչափային փոփոխություններ։
-
12.12.2020|
12:22
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի «Ուխտագնացություն դեպի Բեթհովեն» փառատոնի շրջանակում դեկտեմբերի ընթացքում կկայանա երկու սիմֆոնիկ և երկու կամերային համերգ։
-
11.12.2020|
03:02
«Իրատեսի» զրուցակիցը «Ծիրանի» անսամբլի հիմնադիր, սոլո դուդուկահար և գեղարվեստական ղեկավարը ԱՐՏԱԿ ԱՍԱՏՐՅԱՆՆ Է։ Մեծ թվով համերգներ Հայաստանում և արտերկրում։ Համագործակցություն ամենատարբեր անսամբլների հետ։ Նորարարական աշխատանք, որը դուդուկի զարգացման և համաշխարհային դասական բեմին ինտեգրվելու կարևոր հայտ է։
-
10.12.2020|
13:21
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով ԿԵԱԿ-ը ստացավ գոսեր (տիմպանիներ), մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, ձայնային-ֆոնային համակարգ, ձայնային-թվային վահանակ:
-
10.12.2020|
13:13
Հայաստանում անցկացվող «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրն ամփոփվեց դասական համերգով: Ուղիղ երեք օր՝ դեկտեմբերի 7-9-ը հայ արվեստասեր հասարակությունը բացահայտում էր լեհական մշակույթն իր ողջ հմայքով: