10.04.2025|
16:14
Ես չեմ անցել Հակարիի կամրջով։ Իմ մանկությունը, պատանեկությունը, իմ ամբողջ կյանքը չի մնացել կամրջի այն կողմում։ Ես չեմ փորել-հանել թանկ մարմինները քաղաքի կամ գյուղի գերեզմանոցից, որպեսզի հետո գոնե Հայաստանում կարողանամ այցելել նրանց։ Իմ տղան, իմ եղբայրը, իմ հայրը, իմ սիրելին ամբողջ կյանքում դիրքապահ չեն եղել` պաշտպանելով իմ գյուղի ու քաղաքի բարձունքը, ու չեն զոհվել այնտեղ ո'չ 2020-ի սեպտեմբերին, ո'չ էլ 2023-ի սեպտեմբերի երկօրյա կռվի ընթացքում։