Միայն այն փաստը, որ Արցախում կա Թովմասյան Արթուր անունը կրող կենդանի, այն էլ՝ պատգամավոր, Ազգային ժողովի նախագահ, բավարար է, որ արցախցիների այսօրվա վիճակն օրինաչափ և արդար համարվի:
Սույն անասունը, որը, ըստ ամենայնի, ամենայն հայոց եվնուխ Հարությունյան Արայիկի եվնուխն է, ուղերձով դիմել է ՄԱԿ անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների ղեկավարներին և հնչեցրել մտքեր, որոնք նորմալ մարդու ուղեղի մեջ չեն կարող տեղավորվել:
Օրինակ, սա ասում է.
«Ադրբեջանը բազմազգ երկիր է, հազարամյակներ շարունակ մենք ապրել ենք կողք-կողքի: Այսօր էլ պատրաստ ենք մեր հարևանների հետ ապրել «հավասարը՝ հավասարի» սկզբունքով: Այդ դեպքում տանկը կփոխարինենք տրակտորով, ինքնաձիգը՝ բահով»:
Տո տավա՛ր, անասու՛ն, դուք ո՞նց եք ապրել Ադրբեջանում հազարամյակներ, եթե «ադրբեջան» տոպոնիմն ունի ընդամենը 105 տարվա պատմություն, մի էդքան պատմություն էլ ունի «ադրբեջանցի» էթնոնիմը:
Էլ չեմ խոսում այն մասին, որ առաջին թյուքերն այս տարածաշրջանում հայտնվել են ութերորդ դարից ոչ շուտ:
Ինչևէ, քաղաքական լուծումներ է պահանջում Թովմասյան Արթուրը, ուզում է, որ ռուս խաղաղապահներին միջազգային մանդատ տրվի, մի խոսքով, երազում է հավասարը հավասարի սկզբունքով ապրել թուրքերի հետ:
Բայց չի ուզում, որ Փաշինյան Նիկոլը վերջ տա Ալիև էֆենդու հետ համատեղ կազմակերպած բլոկադային:
Եվ ինչու՞ եք զարմանում կամ զայրանում, երբ Ալիև էֆենդին ողջ Հայաստանն է անվանում և համարում Արևմտյան Ադրբեջան:
Եթե ձեր ոչխարը գոյություն չունեցող բանին հազարամյակների պատմություն ու տոպոնիմ է վերագրում, ինչու՞ Ալիև էֆենդին Հայաստանին չզրկի հայկական հազարամյակների տոպոնիմից ու պատմությունից, մանավանդ որ Թովմասյան Արթուրի կարգի անասուններ կան այս ազգի շարքերում:
Օրը կգա, երբ Հայաստանում հանրաքվե կանցկացվի պետության վերանման հարցով:
Փաշինյան Նիկոլի զինակիցները նախրին կհամոզեն, որ էժան եղուբրինձ լափելու միակ ճանապարհը Հայաստանն Արևմտյան Ադրբեջան վերանվանելն է: Պարոն գռզոն էլ կֆինանսավորի այդ կամպանիան, քանզի լրջագույն դիվիդենդներ կքաղի:
Իսկ Ռուսաստանն ի՞նչ ասի այդ ժամանակ:
Արևմուտքը կհիանա հայ ժողովրդի կամքով ու իմաստությամբ, դե, Ռուսաստանն էլ, հավանաբար, կփոշմանի, որ 1828 թվականին որոշեց այս տարածքը բնակեցնել հայերով: Այն ժամանակ, երբ քննարկվում էր կազակներով Արևելյան Հայաստանը բնակեցնելու հարցը:
Որոնք, ի դեպ, հաստատ Արցախը չէին վաճառի, թուրքերի հետ պայմանավորված պատերազմներ չէին անի…
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ