«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Մարտի 18- ն աշխարհի համար կդառնա պատմական օր

Մարտի 18- ն աշխարհի համար կդառնա պատմական օր
19.03.2025 | 21:53

Մարտի 18- ն աշխարհի համար կդառնա պատմական օր, և ոչ միայն Երևանի ժամանակով 17:00- 19:00 ժամանակահատվածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազանգի և Ուկրաինական հակամարտության (և ոչ միայն…) շուրջ վճռական, կարելի է ասել նույնիսկ ոչ միայն Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ- ի, Եվրոպայի, այլև ողջ աշխարհի համար բախտորոշ բանակցությունների առումով:

Մարտի 18- ը կդառնա պատմական օր, քանի որ այսօր, ինչպես խոստացել էր Թրամփը, ԱՄՆ- ը գաղտնազերծելու և հրապարակելու է երկրի 35- րդ առաջնորդ Ջոն Քենեդիի (պաշտոնավարել է 1961-1963 թթ.) սպանության վերաբերյալ ցայսօր չհրապարակված տեղեկությունները: Նախագահի 2025թ. հունվարի 23- ի հրամանագրով հրապարակվելու են Միացյալ Նահանգների նախկին նախագահ Ջոն Քենեդիի սպանության հետ կապված բոլոր փաստաթղթերը:

ТАСС- ի փոխանցմամբ, Թրամփն ավելի վաղ «Full Measure» հաղորդմանը տված հարցազրույցում նշել է, որ նախագահական առաջին ժամկետի ընթացքում գաղտնազերծել է նյութերի մի մասը:

«Բայց այդ ժամանակից ի վեր, նրանք և մենք հայտնաբերել ենք Քենեդիի վերաբերյալ ևս 2 հազար փաստաթուղթ»,- հավելել է ԱՄՆ- ի նախագահը:

Նույն հրապարակման մեջ նշված է նաև, որ «Այսօրվա դրությամբ, ԱՄՆ արխիվների և փաստաթղթերի ազգային վարչության տվյալներով, գաղտնազերծվել է Քենեդիի սպանությանը նվիրված հիմնադրամներից շուրջ 5 մլն էջերի 99 տոկոսը»: Ստացվում է, որ շուրջ 50 000 էջ դեռ գաղտնազերծված չէ:

Նույն հարցազրույցում Թրամփն ասել է նաև, որ ԱՄՆ- ի վարչակազմը մտադիր է մի քանի շաբաթվա ընթացքում գաղտնազերծել և հրապարակել Ջոն Քենեդիի սպանության մասին նյութերը:

ТАСС- ի վերոնշյալ հրապարակումը եղել է մարտի 16-ին, ենթադրելի է, որ հիշյալ հարցազրույցն էլ եղել է նույն օրը կամ ТАСС- ի հրապարակումից 1- 2 օր առաջ: Բայց ահա թե ինչ է հայտարարել ԱՄՆ- ի նախագահը երեկ.

«Վաղը (մարտի 18- ին) մենք կհրապարակենք Քենեդիին վերաբերող բոլոր փաստաթղթերը,- Ura.ru– ի և «Аргументы и факты»– ի փոխանցմամբ, Վաշինգտոնում Քենեդիի անվան կատարողական արվեստի կենտրոն այցելության ժամանակ «Fox News»- ի լրագրողներին ասել է Թրամփը։- Մարդիկ դրան սպասել են տասնամյակներ»:

Այսպիսով ստացվում է, որ Ջոն Քենեդիի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը գաղտնազերծվելու և հրապարակվելու են ոչ թե մի քանի շաբաթվա ընթացքում, այլ հենց այսօր; Ըստ նույն հրապարակման, փաստաթղթերի ծավալը կազմում է մոտ 80 հազար էջ: Գուցե այս թիվը լրատվամիջոցի կողմից վրիպա՞կ է… Պարզվում է՝ ոչ: Նշելով, որ, Թրամփի պարզաբանմամբ, գաղտնի փաստաթղթերը չեն խմբագրվի, «Комсомольская правда» – ն և «Аргументы и факты» – ին ևս նույն թիվն են նշել՝ մոտ 80 հազար էջ:

Ջոն Քենեդիի մահվան մասին փաստաթղթերը կհրապարակվեն նրա սպանությունից 62 տարի անց: Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների տվյալների, մինչ այժմ բացահայտվել է Ջոն Քենեդիի սպանության մասին ԿՀՎ փաստաթղթերի 95 տոկոսը:

Սպիտակ տունն ավելի վաղ հայտարարել էր, որ Ջոն Քենեդիի, սենատոր Ռոբերտ Քենեդիի և խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, դոկտոր Մարտին Լյութեր Քինգ- կրտսերի սպանություններից ավելի քան 50 տարի անց կառավարությունը չի հրապարակել բոլոր փաստաթղթերը: Հայտարարության մեջ նշված է նաև, որ նրանց ընտանիքները և Ամերիկայի ժողովուրդն արժանի են թափանցիկության ու ճշմարտության, և ազգային շահերից է բխում հնարավորինս շուտ հրապարակել բոլոր հարակից փաստաթղթերը:

Հանցագործությունը հետաքննելու համար ձևավորված պաշտոնական հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ սպանությունը միայնակ գործող Լի Հարվի Օսվալդի ձեռքի գործն է, և որ խոսքը որևէ լայնածավալ դավադրության մասին չէ: 1963թ. նոյեմբերի 22- ին Տեխաս նահանգի Դալաս քաղաքում Քենեդիի նախընտրական ուղևորության ժամանակ Լի Հարվի Օսվալդը կրակել է նրա վրա ու սպանել: Ձերբակալությունից 2 օր անց Օսվալդին գնդակահարել են։

Այնուամենայնիվ, ԱՄՆ- ում ոչ բոլորն են ընդունել պաշտոնական վարկածը, և ճիշտ էլ արել են, քանի որ հենց կառավարական հանձնաժողովը, դատելով ամենից, բաղկացած լինելով խորքային պետության ներկայացուցիչներից կամ նրանց պատվերը կատարելով, ստել է, կեղծել ու թաքցրել իրականությունը, կոծկել սպանության պատճառ հանդիսացած լայնամասշտաբ դավադրությունը:

ԱՄՆ- ի նախագահի երեկվա հայտարարությունից առաջ գրող Վինս Պալամարան պատմել էր Ջոն Քենեդիի սպանության գործով նոր մանրամասների մասին: Պալամարի տեղեկություններով՝ ԱՄՆ- ի նախկին նախագահը տեղյակ է եղել նախապատրաստվող մահափորձի մասին։

Թրամփը Ջոն Քենեդիի սպանության վերաբերյալ փաստաթղթերը պատրաստվում էր գաղտնազերծել դեռ նախագահության իր առաջին ժամկետի ընթացքում, սակայն նրան խանգարեցին ուժային գերատեսչությունների ղեկավարները, իսկ հետո Հանրապետականը պարտություն կրեց 2020 թվականի նախագահական ընտրություններում, ավելի ճիշտ, Բայդենը նեոլիբերալների, գլոբալիստների իր թիմի հետ միասին հաղթանակը խլեց Թրամփից:

Տողերիս հեղինակը չունի որևէ կասկած, որ Ջոն Քենեդին սպանվել են ԱՄՆ- ի հատուկ ծառայությունների կամ, ավելի ճիշտ, նրանց հետևում կանգնած, այսպես կոչված, խորքային պետության, ավելի պարզ՝ ջհուդամասոնական, գլոբալիստական ուժերի (կրոնաքաղաքական հանցախմբի) կազմակերպմամբ կամ պատվերով: Միաժամանակ կան որոշ հիմքեր կասկածելու, որ ԱՄՆ- ի նախկին նախագահի սպանության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը չի հրապարակվի կամ հրապարակվելիք փաստաթղթերում չի լինի այն տեղեկատվությունը, ինչի համար հենց իրականում սպանել են Քենեդուն, այսինքն՝ այդ մասին տեղեկատվությունը փաստաթղթավորված չէ: Շատ կուզենայի սխալված լինել այս հարցում:

ՌԴ Դաշնային խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովն այս տարվա հունվարին, «РИА Новости»ի փոխանցմամբ, հայտարարել էր, որ Քենեդիի սպանության մասին փաստաթղթերի հրապարակումն «ինքնին հզոր հարված կլինի ԱՄՆ- ի «խորքային պետությանը», և կարող է շրջել սեփական երկրի մասին տասնյակ միլիոնավոր ամերիկացիների պատկերացումները»: Մինչ այդ հաղորդվել էր, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը մտադիր է ապացուցել, որ ԿՀՎ- ն մասնակից է իր հորեղբոր՝ Ջոն Քենեդիի սպանությանը:

«Իր երդմնակալության նախօրեին (2025թ. հունվարի 19- ին.- Ա.Հ.) Վաշինգտոնում կայացած հանրահավաքում Դոնալդ Թրամփը հայտարարել է տեղեկատվական- քաղաքական հեղափոխություն՝ հրապարակել ԱՄՆ- ի նախագահ Ջոն Քենեդիի, նրա եղբոր, 1968թ. ընտրություններում նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդիի, աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների համար պայքարող Մարտին Լյութեր Քինգի սպանության մասին գաղտնի փաստաթղթերը, ինչպես նաև հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ գաղտնի դոսյեներ»,- գրել էր Պուշկովը Telegram- ալիքում:

Թրամփն ավելի վաղ խոստացել էր հրապարակել ոչ միայն Քենեդիի սպանության մասին գաղտնի փաստաթղթերը, այլև ճշմարտությունը ՉԹՕ- ների մասին, հետևաբար ռուսաստանյան սենատորի նշած «հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող այլ գաղտնի դոսյեների» շարքում է նաև ՉԹՕ- ների դոսյեն: Թրամփը հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող գաղտնի դոսյեների հրապարակումը խոստացել էր նույնիսկ շատ ավելի վաղ, հունվարի 19- ից դեռ ամիսներ առաջ, 2024թ. սեպտեմբերին:

Դեռ սեպտեմբերի 4- ին ՏԱՍՍ- ը Նյու Յորքից հայտնեց, որ ԱՄՆ- ի նախագահի հանրապետական թեկնածուն հայտարարել է երկրորդ ժամկետով ընտրվելու դեպքում ՉԹՕ- ների և Ջոն Քենեդիի սպանության հետաքննության մասին ավելի շատ տեղեկություններ գաղտնազերծելու, բացահայտելու մասին:

«Այո, իհարկե՛, կանեմ։ Ես պետք է դա անեմ»,- ասել է Թրամփը բլոգեր Լեքս Ֆրիդմանին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսո՞ւմ է արդյոք ստիպել Պենտագոնին հրապարակել ավելի շատ կադրեր, որոնցում, ենթադրաբար, ՉԹՕ- ներ են պատկերված:

Անշուշտ, չի կարող ուշադրությունից վրիպել այն, որ այս երկու շատ հետաքրքիր ու խիստ կարևոր տեղեկությունների (ՉԹՕ- ների և ԱՄՆ- ի նախկին նախագահ Ջոն Քենեդու սպանության) բացահայտման մասին Թրամփն աշնանը խոսել է միաժամանակ, նույն համատեքստում, կարծես դրանով ակնարկելով դրանց կապը և իր իմացությունն այն մասին, որ Քենեդուն սպանել են նրա կողմից ՉԹՕ- ների մասին գաղտնի տեղեկատվության հրապարակումը կանխելու համար:

Սպիտակ տան նախկին ղեկավարը նաև հավելել է, որ ընտրվելու դեպքում ավելի շատ տեղեկություններ կգաղտնազերծի Քենեդիի սպանության հետաքննության մասին: Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ չի փոխի այդ նյութերի հրապարակման վերաբերյալ իր որոշումը, չնայած իրեն «խնդրել են դա չանել»: Թրամփն այսպիսով հասկացրել է, որ չնայած որոշ ճնշումներին, չի հրաժարվելու այդ նյութերի հրապարակման վերաբերյալ իր խոստումը կատարելուց:

Շատ հետաքրքիր է, թե ով կամ ովքե՞ր են Թրամփին խնդրել չհրապարակել Քենեդիի սպանության և ՉԹՕ- ների մասին գաղտնի տեղեկատվությունը, և ինչո՞ւ… Կարելի է ենթադրել, որ խնդրողը կամ «խորքային պետություն» կոչվածի ներկայացուցիչն է եղել, կամ ինչ- որ մեկը՝ մտահոգված, որ վերոնշյալ տեղեկատվության հրապարակման դեպքում Թրամփին կարող են սպանել:

2023թ. սեպտեմբերին Թրամփը հայտնել էր, որ երբ 2017- 2021 թթ. զբաղեցնում էր ԱՄՆ- ի բարձրագույն պետական պաշտոնը, ամերիկացի զինվորականներն իր հետ մասնավոր զրույցներում հաստատել են, որ ՉԹՕ են տեսել: 2024թ. մայիսի 17- ին «Fox News» հեռուստաալիքը հայտնել էր, որ կոնգրեսական Թիմ Բերչեթը (հանրապետական Թենեսի նահանգից) օրինագիծ է ներկայացրել, որն առաջարկում է կառավարությանը պարտավորեցնել 270 օրվա ընթացքում գաղտնազերծել ՉԹՕ- ների մասին փաստաթղթերը։ Այդպես էլ չիմացանք՝ ընդունվե՞ց տվյալ օրինագիծը, թե ոչ:

Ինչպես նշել ենք ավելի վաղ, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի «Գիտություն» թերթում տարիներ առաջ հրապարակված մի ընդարձակ հոդվածի համաձայն, ԱՄՆ- ի նախկին նախագահ Ջոն Քենեդիին սպանել են, որպեսզի կանխեն նրա կողմից չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ- ների), այլմոլորակայինների մասին ճշմարտության հրապարակումը, այլ կերպ ասած, ԱՄՆ- ի նախագահի մակարդակով ու պաշտոնապես նրանց գոյության խոստովանումը:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 19695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ