Թուրքիայի ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանը A Haber-ի եթերում հայտարարել էր, որ ՈՒկրաինայում կոնֆլիկտը մաքսիմալ մոտ է իր հանգուցալուծմանը։
Ըստ Ֆիդանի, նույն մտքին են նաև եվրոպական առաջնորդները` Բրիտանիայի վարչապետ Կիռ Սթարմերը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, ովքեր վերջերս իրավիճակը քննարկել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Ֆիդանը նաև հավելել է, որ հիմա կողմերը գտնվում են «ամենամռայլ իրավիճակում` երբ փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներին։ Սակայն հենց դա էլ ստեղծում պայմաններ, որպեսզի կրակը դադարի։
Արա ՊՈՂՈՍՅԱՆ
Հ.Գ.
Հետաքրքիր է չէ՞, ՈՒկրաինան օգտագործվեց, իսկ հիմա ռեժիմի խայտառակությունը կօգտագործվի որպես ՈՒկրաինան լքելու պատճառ։ Հասարակ ուկրաինացին եվրոպական երազանքի փոխարեն ստացավ պատերազմ և խայտառակություն։