Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

ՀՀ դիվանագիտության խնդիրը միջանցքի հարցի լուծման քիչ թե շատ ընդունելի տարբերակ գտնելն է

ՀՀ դիվանագիտության խնդիրը միջանցքի հարցի լուծման քիչ թե շատ ընդունելի տարբերակ գտնելն է
25.07.2025 | 13:28

Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի կարգավիճակի և գործելու պայմանների հարցում ներքաղաքական քննարկումների հռետորաբանությունը բավականին կուսակցականացված է և օբյեկտիվության պակաս ունի: Ի սկզբանե նշեմ, որ իդեալական և շահավետ տարբերակը Հայաստանի համար կլներ այն, որ այդ ճանապարհը գործեր որպես սովորական կապուղի, Ադրբեջանից եկող և անցնող ուղևորատար և բեռնատար տրանսպորտային միջոցները հարկ վճարեին և ենթարկվեին ՀՀ սահմանային և մյուս մարմինների վերահսկողությանը: Բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ թուրք-ադրբեջանական բավականին ամուր դաշինքը հաջողության է հասնում, իսկ Արևմուտքին դա ձեռնտու է, որովհետև չեզոքացնում է ռուսական ազդեցությունը: Այս իրավիճակում, պատերազմից խուսափելու համար, ՀՀ դիվանագիտության խնդիրն է միջանցքի հարցի լուծման քիչ թե շատ ընդունելի տարբերակ գտնել և նաև հասնել մասնակի զիջումների: Ըստ իս, ամենաանվտանգն ու ոչ կոնֆլիկտայինը այն կլինի, եթե Ադրբեջանին տրվի միայն Մեղրու տարածքով անցնող երկաթուղու տնօրինման իրավունքը: Հայ-իրանական սահմանին կպած երթևեկող գնացքները դժվար թե ինչ-որ վտանգավոր իրավիճակ ստեղծեն: Խիստ անցանկալի և կոնֆլիկտային եմ համարում ավտոճանապարհային կապուղու տրամադրումը Սյունիքի միջով: Դա արդեն վտանգավոր է: Միջանցքի տրամադրման և խաղաղության պայմանագրի կնքման բանակցություններում սահմանադրական փոփոխությունների և Մինսկի խմբի լուծարման նախապայմանների ընդունման դեպքում ճիշտ կլինի առաջադրել անկլավներից և ադրբեջանցիների հետ վերադարձից ընդմիշտ հրաժարվելու հանդիպակաց նախապայմանները: Միայն այս դեպքում կարող է լինել կայունություն և ոչ կոնֆլիկտային հարաբերություններ:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4882

Մեկնաբանություններ