Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Իրենք են, իրենց ոչխարը, կուզեն՝ կպահեն, չեն ուզի՝ կմորթեն

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Իրենք են, իրենց ոչխարը, կուզեն՝ կպահեն, չեն ուզի՝ կմորթեն
05.10.2014 | 17:33

Հայաստանում այլևս ոչնչի վրա զարմանալ չի կարելի:
Իշխանության, պետական ծառայության նշաձողն այնքան է ընկել, որ վարչապետը խոհրդարանական ամբիոնից կարող է «արա»-ով դիմել պատգամավորներին, այդ «արա»-ներն էլ ժպիտով պատասխանում են վարչապետին, իսկ լրագրողներին տված հարցազրույցներում բացահայտում են իրենց խիստ «ցիվիլ» կերպարը:
Մեր երկրում կարող է այնպես պատահել, որ ԱԺ նախագահը հուշի գործարարներին՝ ինչպես խուսափել հարկային պարտավորություններից:
Գալուստ Սահակյանը հերքել է այն վարկածը, որ առևտրականների ցույցերի հետևում կանգնած են խոշոր գործարարները ու բառացիորեն ասել է. «Տարբեր սցենաներ կան, խոշորները կարող են շատ հանգիստ ձևով իրենց ապրանքը, մի քանի աշխատողներ ընդունեն, դարձնեն իրավաբանական անձ և իրենց ապրանքներն առանց փաստաթղթի վաճառեն»:
Երբ մեր երկրում նույն մարդիկ են օրենք գրողները, դրանք կատարողներն ու բիզնես անողները, սա նույնիսկ օրինաչափ հայտարարություն է ու անգամ շնորհակալություն պետք է հայտնել Գրիգորիչին՝ անկեղծության համար:
Ամբողջ խնդիրն այն է, որ այն, ինչն օրինաչափություն է մեզ համար՝ վաղուց մերժված է քաղաքակիրթ աշխարհի համար:
Բայց դա քիչ է հետաքրքրում մեր էլիտա կոչվածին, որը վաղուց ապրում է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հերոսների մենթալիտետով. դե իրենք են, իրենց ոչխարը, կուզեն՝ կպահեն, չեն ուզի՝ կմորթեն:

Դիտվել է՝ 5190

Մեկնաբանություններ