Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Նախընտրեցին դառնալ արևմտյան հիբրիդային պատերազմի գործիք

Նախընտրեցին դառնալ արևմտյան հիբրիդային պատերազմի գործիք
18.05.2025 | 14:28

Մերձիշխանական շրջանակները դեռ երկու տարի առաջ ամեն ամիս հպարտ դեմքով հայտարարում էին, որ Ռուսաստանը կործանվել է, որ հաշված շաբաթներ, ամիսներ հետո Ռուսաստանը կտապալվի։ Ոմանք, հեռուն գնալով, հայտարարում էին, թե Հայաստանը օր առաջ պիտի միանա ուկրաինական հակառուսական ճամբարին և այլն։ Բա Ռամշտայնի դաշինքով խելացնորվածնե՜րը...

Իսկ այսօր սկսել են մտահոգվել, թե բա՝ եթե Ռուսաստանը Ուկրաինային զինադադար պարտադրի, սկսելու է մեզնով զբաղվել։

Ո՜նց, էլ չի՞ կործանվելու, էլ Պուտինին չե՞ք դատելու...

Տղաներ և աղջիկներ, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե մեզ հետ չկատարվեր և այսքան ողբերգական չլիներ։

Ինչպես արդեն հասկացել եք՝ Ռուսաստանը չի կործանվում, ընդհակառակը, նոր աշխարհակարգի գլխավոր դերակատարներից մեկն է լինելու։

Ի տարբերություն ձեզ, Նիկոլը ավելի խելացի գտնվեց` բոլորիդ դարձնելով հակառուսական պրոպագանդիստներ, այդ թվում՝ իր պատգամավորներին, իր բոլոր թիմակիցներին՝ մնալով ռուսների հետ և ռուսների համար ամենացանկալի իշխանական դերակատարը։

Մի քիչ խելացի մարդիկ այս ամբողջ ժամանակ զգուշացնում էին, որ Ռուսաստանը չի պարտվելու, համենայնդեպս այնպես, ինչպես ձեզ համոզում են, իսկ դուք նախընտրեցիք դառնալ արևմտյան հիբրիդային պատերազմի գործիք։ Գործիքներին ոչ ոք ու երբեք չի սիրում, այլ օգտագործում է՝ ըստ պատեհության։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2248

Մեկնաբանություններ