24.12.2024|
16:02
Գեղարքունիքի մարզը հայտնի է արտագնա աշխատանքի մեկնողներով, նույնիսկ խորհրդային տարիներին է այդպես եղել։ Իմ հայրենի գյուղում կար մի շրջան, երբ ուսուցիչները տառապում էին, որպեսզի երեխաներին համոզեն լավ սովորել, քանի որ լավ սովորելը նաև ապահովում է բարեկեցիկ կյանք հետագայում: Թե՛ երեխաների, թե՛ ծնողների մեծ մասը մշտապես օրինակ էին բերում համագյուղացի այն մեծահարուստներին, ովքեր դպրոցում չփայլելով իրենց գիտելիքներով, որոշ դեպքերում ութերորդ դասարանը մի կերպ ավարտելով, հիմա միլիարդատերեր են: