Ռուսաստանի Դաշնությունը, ԵԱՀԿ մյուս անդամների հետ միասին, անմիջականորեն մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշման ընդունմանը՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Մենք այս քայլը համարում ենք հիմնավորված, արդարացված՝ հաշվի առնելով տարածաշրջանում իրավիճակի արմատական փոփոխությունները»,- նշել է նա։               
 

Կիմանանք, թե ով է իրականում հանձնել Արցախը

Կիմանանք, թե ով է իրականում հանձնել Արցախը
03.09.2025 | 13:32

Ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանին մնում է ապավինել բացառապես անեկդոտային ժանրին՝ սեփական քաղաքականության «իրավացիությունն» ապացուցելու համար, բայց մի փոքր փչացնեմ չինական զբոսաշրջության մեջ գտնվող վարչապետի տրամադրությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումից հետո օրակարգային է դառնում մեկ հարց:

Հիմա, երբ ՄԽ-ն դադարեց գոյություն ունենալ, տրամաբանական և արդարացված է Փաշինյանից պահանջել հրապարակել ԵԱՀԿ ՄԽ շրջանակում Հայաստանին ներկայացված բոլոր կարգավորման պլանները և դրանց վերաբերյալ հայկական դիվանագիտության պաշտոնական արձագանքները։

Այդ փաստաթղթերը այլևս չեն ենթարկվում խորհրդապահության․

դրանք կորցրել են գործառնական նշանակությունը,

մնում են որպես պատմական փաստաթղթեր,

կարող են դառնալ հանրային հաշվետվության և նաև մասնագիտական վերլուծության նյութ։

Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչ տարբերակներ են դրվել սեղանին և ինչ դիրքորոշում է ունեցել Հայաստանը տարբեր փուլերում։

Սա թափանցիկության, պատմական արդարության և ազգային անվտանգության հարց է․ միայն ճշմարտությունը կարող է կանխել ապատեղեկատվությունն ու դավադրության տեսությունները։

Եվ վերջապես, այդ հրապարակումից հետո մենք բոլորս կիմանանք, թե ով իրականում հանձնեց Արցախը։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 642

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ