ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Փրկեա մեզ ի չարե, փրկեա, փրկեա, Տե՛ր

Փրկեա մեզ ի չարե, փրկեա, փրկեա, Տե՛ր
29.06.2025 | 11:39

Երեկ ուզում էի պառկելուց առաջ խնդրել բոլորով աղոթենք սրբազանների և «Սրբազան» շարժման բոլոր բանտարկյալների համար։

Ամեն մեկին հիշելով, անհատական մի բան էի հիշում ու արցունքներս հոսում էին։

Հատկապես Միքայել արքեպիսկոպոսի առողջական խնդիրներն իմանալով Տիրոջը խնդրում էի, որ էդ անտեր մեկուսարան ա, ինչ ա Սրբազանին կոշտ չլինի պառկել, որ հետը կոպիտ խոսացած չլինեն։

Ինքը ոգով ուժեղ է, գիտեմ, բայց ես գիշերն աչքս դժվար կպցրեցի, որովհետև էնքան բան հիշեցի ու հետո Արցախիս կարոտացավը սկսվեց, զոհված երեխեքս ...

Արտասվելուց, հոգնեցի ու աչքս մի պահ չզգացի, թե ոնց կպավ։

Ես արթնացա էլ ավելի մեծ ցավով։

Կուրծքս ցավում էր, կոկորդումս մի բան ծանրացել, խեղդում էր, թույլ չէր տալիս շնչեմ։

Հուզմունքից է։

Երբեք, երբեք մեծին, հոգևորականին անհարգալից չեմ վերաբերվել, չեմ պատասխանել կոպիտ։

Ես նույնիսկ ինձնից փոքրին եմ «Դուք»-ով դիմում, եթե անծանոթ է։

Իսկ հիմա մենք ապրում ենք անհավանական մթնոլորտում, որտեղ գրոհով սրբության սրբոց Էջմիածնի վանք են ներխուժում, ոչ թե թուրքերը, այլ իբր իրավապահների համազգեստով հայեր։

ՈՒ նրանք իմ Եկեղեցու եպիսկոպոսին հարվածելով, կոպիտ տոնով փորձում են մեքենա նստեցնել։

Հետո Միքայել սրբազանի աչքերը նորից աչքիս առաջ հառնեցին, որ Քննչական Կոմիտե էին տանում։

Զգացվում էր, թե ինչքան հուզված, ազդված էր։

Ինձ թվում է՝ ինքն էլ չէր պատկերացնում, որ իր հետ նման կերպ կվարվեն։

Անտանելի ցավ է, երբ քեզ պետք է հարգեն, բայց անարգում են, նվաստացնում հազարավոր մարդկանց, ամբողջ աշխարհի առաջ։

Թող ներեն ինձ Բագրատ արքեպիսկոպոսը, Իգորը Սարգսյան, Հրայր սարկավագը, մյուսները, որ առանձին չհիշատակեցի։

Կապ չունի, ես բոլորիդ համար աղոթում եմ։

Աստված բոլորիդ ուժ տա, էս անհավանական անարդարությունը, սեփական երկրի իշխանության դավաճանությունը, իրավապահ կոչվածների մանկուրտությունն էլ հաղթահարեք ու բոլորով պայքարենք ՉԱՐԻՔԻ դեմ, որ

պղծեց մեր Սուրբ Եկեղեցին և լուծարում է Հայաստանը։

Փրկյա մեզ ի չարե, փրկյա, փրկյա Տեր։

Ամեն։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2823

Մեկնաբանություններ